ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒՆԻՍԻ). Գնդա­կա­հար­վել են զո­րահ­րա­մա­նա­տար­նե­րը, տե­ղի է ունե­ցել ֆուտ­բո­լի աշ­խար­հի առաջ­նու­թյան հան­դի­սա­վոր բա­ցու­մը

ՏՈՆԵՐ

Բրազիլիա՝ Սիրահարների օր, Պարագվայ՝ Խաղաղության օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի օր, Ուկրաինա՝ ֆոնդային բորսայի աշխատողների օր, Ֆիլիպիններ՝ Անկախության օր, Ֆինլանդիա՝ Հելսինկիի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903– Ցարական Ռուսաստանն ընդունել է օրենք, համաձայն որի, պետք է բռնագրավվի հայկական եկեղեցու գույքը:

1930-ծնվել է դիրիժոր, կոմպոզիտոր, ռադիոհաղորդավար Սեպուհ Աբգարյանը:

1969 -Երևանում տեղի է ունեցել «Սարոյան եղբայրներ» ֆիլմի պրեմիերան:

1939-ծնվել է պատմաբան Գևորգ Քիլիմջյանը:

1951-ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

1992-սկսվել է ադրբեջանական բանակի ամառային հարձակումը, որի արդյունքում գրավվել են Շահումյանի շրջանը ամբողջությամբ և Մարդակերտի ու Ասկերանի շրջանների որոշ տարածքներ: Հաջողությունները պայմանավորված են եղել ռուսական կողմից մոտ 100 տանկ Ադրբեջանին տալով և մարտերին ռուս վարձկանների մասնակցությամբ:

– զոհվել է Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար, ազգային հերոս Յուրի Պողոսյանը:

1993– զոհվել է Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը:

2003- նորընտիր Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, տեղակալներ՝ Տիգրան Թորոսյանը և Վահան Հովհաննիսյանը:

2006- վախճանվել է Հայաստանի ռազմական հետախուզության պետ Բասենցի Ազոյանը:

2007- Երևանում բացվել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան»-ի նոր գրասենյակը:

2008-Շվեդիայի խորհրդարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը: 2010-Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանն անդրանիկ նիստում Աշոտ Ղուլ յանին վերընտրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

2014-կառավարության հերթական նիստում հավանության է արժանացել «Շրջանառության հարկի մասին» ու ևս վեց օրենքներում փոփոխությունների փաթեթը, ըստ որի, առևտրի ոլորտում փոքր ու միջին ձեռնարկությունները 3,5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարելու են 1 տոկոս:

2017-տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությունը:

ԱՇԽԱՐՀ

1773-ծնվել է գերմանացի բանկիր, Ռոտշիլդների դինաստիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ամշել Ռոտշիլդը:

1849-Լյուիս Հասլետտը արտոնագրել է հակագազը:

1867-կազմավորվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը:

1897– Կառլ Էլզեները շվեյցարական բանակային դանակի համար ստացել է արտոնագիր:

1898-հայտարարվել է Ֆիլիպինների անկախությունը:

1920– տեղի ունեցավ Պանամայի ջրանցքի պաշտոնական բացումը:

1936-սկսել է հեռարձակվել առաջին ամերիկյան կարճալիք ռադիոկայանը:

1937-գիշերը գնդակահարվել են «Տուխաչևսկու գործով» անցնող զորահրամանատարները՝ Տուխաչևսկին, Յակիրը, Ուբորևիչը, Կորկը և այլն:

1942-նացիստների կողմից ոչնչացվել է Դուգա քաղաքի գետտոն:

1955-Յակուտիայում բացվել է ալմաստի առաջին խոշոր հանքավայրը:

1990– ՌԽՖՍՀ-ի ժողովրդական պատգամավորների առաջին համագումարը ընդունել է Ռուսաստանի անկախության մասին հռչակագիր:

1997-վախճանվել է ռուս բանաստեղծ, կոմպոզիտոր, սցենարիստ և բարդ Բուլատ Օկուջավան:

2003– վախճանվել է ամերիկացի հանրաճանաչ դերասան Գրեգորի Պեկը:

2014- տեղի է ունեցել Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության հանդիսավոր բացումը:

2016-ամերիկյան Օռլանդո քաղաքում տեղի է ունեցել մասսայական սպանություն:

2018-պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների հանդիպում:

 

Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Վերաքննիչի դիմաց Դատավոր Արմեն Դանիելյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջև վեճ ծագեց. դատական նիստն ընդմիջվեց Դրական սպասումների հավանականությունը մեծացել է Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Եփած երշիկեղենի մեջ նատրիումի նիտրիտի (E 250) պարունակությունը մոտ է վերին շեմին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է ՈւՂԻՂ․ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի դիմաց Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Չիլիի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ) Արցախում 25-ամյա զինծառայող է մահացել Պաշտպանության նախարարը սուտ խոսելով ման է գալիս. նախկին զինվորականը հացադուլ է սկսել Նազիկ Ամիրյանը դիմել է ոստիկանություն Շահագործման հանձնվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր կայանը Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել. «Փաստ» Կադրային վերադասավորումները շարունակվում են. «Փաստ» Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը չպետք է լքեն Հա­յաս­տա­նի տա­րած­քը Դադարեցնում եմ Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի իմ լիազորությունները. Մխիթար Հայրապետյան. ՈՒՂԻՂ
Dailymail-ի բացառիկ լուսանկարները Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից Էվա Խաչատրյանը ֆոտոշարքի ընթացքում այնքան թափանցիկ զգեստ է կրում, որ պարբերաբար ինքն է ստուգում, թե ինչ է այն ցուցադրում... Ելակով տորթ՝ մի քանի բաղադրիչներով և հաշված րոպեների ընթացքում Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Սեքսուալ բացվածքով կարճ զգեստով Շուշան Երիցյանը ակումբում «տժժում է» արաբական երաժշտության տակ Հորոսկոպի այս նշանները վերջապես կամուսնանան այս տարի. իսկ դու կա՞ս այս ցանկում Անի Երանյանը սպառնո՞ւմ է ֆուլհաուսցիներին (լուսանկարներ) Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video) Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթիի հարսանիքին (Video) Սիլվա Հակոբյանին այսպես երբևէ չեք տեսել․ հղիությունից հետո նրա ոճում դրական փոփոխություն է եղել (լուսանկար)
website by Sargssyan