Իսկապե՞ս առողջության համար այդքան վտանգավոր են բջջային հեռախոսները

Մենք գիտենք, որ...

Բջջային հեռախոսների միկրոալիքային ճառագայթումը վտանգավոր է, և այդ պատճառով խորհուրդ չի տրվում հեռախոսը պահել սրտին մոտ:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Բանն այն է, որ կոնկրետ սրտի վրա բջջային հեռախոսի ալիքների ազդեցության հարցով գիտնականները չեն էլ խոսում, սա ընդամենը ժողովրդական բանահյուսության ժանրից է: Տարբեր գիտնականներ կատարել են բազմաթիվ տարբեր հետազոտություններ՝ հայտնաբերելու համար, թե ինչ վտանգավոր ազդեցություն ունի բջջային հեռախոսը մարդու օրգանիզմի վրա: Արդյունքում որոշները գտել են, որ բջջային հեռախոսները բերում են փոփոխությունների ուղեղում, որոշները գտել են, որ առաջանում է ԴՆԹ-ի մոլեկուլի մուտացիա, բայց կան այնպիսիք, որոնք ընդհանրապես գտնում են, որ ոչ մի նման բան էլ չկա: Օրինակ՝ Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները պրոֆեսոր Լևի Շեխտերի ղեկավարությամբ հետազոտել են և գտել, որ բջջային հեռախոսները անվերադարձ փոփոխություններ են առաջացնում աչքերում: Որպես փորձակենդանի նրանք վերցրել են հորթերին, որոնց 12 օր ենթարկել են 10 րոպեանոց ընդմիջումներով 50 րոպեանոց միկրոալիքների ազդեցության: Արդյունքում նկատվել է հորթերի աչքերի օպտիկական հատկությունների վատացում: Այնուամենայնիվ, համարվում է, որ բջջային հեռախոսների ամենահավանական վատ ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ուղեղի քաղցկեղի առաջացումն է, ավելի կոնկրետ՝ ականջը ուղեղի հետ կապող նյարդերի ուռուցքը: Սակայն անգամ այս դեպքում քաղցկեղի ուսումնասիրության բրիտանական ինստիտուտի աշխատակիցների և պրոֆեսոր Էնտոնի Սվերդլոյի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ մոտ երկու տասնամյակ մասսայականորեն բջջային հեռախոսների օգտագործումը չի բերել աշխարհում ուղեղի քաղցկեղի դեպքերի ավելացման: Սակայն պետք է հիշել, որ բջջային հեռախոսների օգտագործումը այնքան էլ երկար պատմություն չունի, և անհայտ է, թե հիվանդացությունների ինչ ցուցանիշներ կգրանցվեն մի քանի տասնամյակ անց: Հետո էլ պետք է հիշել, որ, ասենք, 1990-ականների և ներկայիս բջջային հեռախոսների միջև «սար ու ձորի» տարբերություն է՝ ճառագայթման տեսակետից: Զարգացմանը համապատասխան բջջայինները նաև ավելի անվտանգ են դառնում: Բջջային հեռախոսների վտանգավորության հարցով առայժմ միայն վիճաբանություններ են, և ոչ մի կոնկրետ արդյունք չկա: Կարևոր են նաև երեխաների վրա բջջայինների ունեցած ազդեցությունների հետազոտությունները: Այս պահին ընդամենը կան բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման ցուցումներ, որոնք կարող են կանխել հետագայում առաջանալիք առողջական ռիսկերը: Դրանք են՝ հաճախակի չզանգել բջջային հեռախոսով, մանավանդ, եթե ձեռքի տակ կա «ֆիքսված» հեռախոս, հնարավորինս սահմանափակել խոսակցությունների տևողությունը, զանգել միայն լավ ազդանշանի պայմաններում, քանի որ վատ ազդանշանի դեպքում էլեկտրամագնիսական ճառագայթումը շատ է, օգտագործել թույլ ճառագայթող հեռախոս՝ այդ տվյալը լինում է հեռախոսի օգտագործման հրահանգում, օգտագործել ականջակալներ և զանգելու փոխարեն հնարավորինս օգտվել SMS ծառայությունից:

Իսկ ժողովրդական բանահյուսության այն առասպելի առաջացումը, որ հեռախոսը վտանգավոր է սրտի մոտ պահել, միանգամայն պարզ պատճառ ունի: Այստեղ մեղավորը այն է, որ զանգի դեպքում հիմնականում լինում է նաև հեռախոսի վիբրացիա, եթե այդ ֆունկցիան հաստատված է օգտատիրոջ կողմից: Մարդու օրգանիզմում բջջային հեռախոսի վիբրացիայի նման վիբրացիա կարող է լինել սրտի շրջանում ՝ սրտի զարկերի արդյունքում, և մարդը չի իմանում՝ դա զանգի՞ վիբրացիան է, թե՞ սրտի, ու ծնվում է մոլորությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

ԿԳՄՍ նախարարի «մանկական» մեկնաբանությունը՝ Լազարոտեի կոնվենցիայի վերաբերյալ Աբու Դաբին սահմանում է տեղաշարժման արգելք իր հիմնական քաղաքների միջեւ Այսօր մենք կորցրեցինք մեր կոլեկտիվի ամենաբարի մարդուն․ Վահե Տեր-Մինասյան Հնարավոր է՝ հունիսի 2-ին կայանա Նուր-Սուլթան-Երևան-Նուր-Սուլթան չարտերային չվերթ․ դեսպանատուն Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է Աշխարհը ինձ համար շուռ եկավ այդ լուրից․ կորոնավիրուսը հաղթահարած Աննա Մնացականյանի պատմությունը Կորոնավիրուսի տխուր պատկերը կառավարության ոչ համարժեք մոտեցման հետևանք է ԱՄՆ-ում 6 և 7 տարեկան եղբայրները վերցրել են տատիկի մեքենան և վթարի ենթարկվել․ երկուսն էլ մահացել են Սերժի հեղափոխությունը Սփյուռքում Գալուստ Սահակյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 40-ամյա վարորդը Mitcubishi Pajero-ով մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ 11 տարեց էլ է վարակվել կորոնավիրուսով, բայց մասնավոր խնամքի կենտրոնում Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք Արեգակի վրա գրանցվել է երեք տարվա ընթացքում ամենահզոր բռնկումը Շղթայական ավտովթար Երևանում. «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Range Rover-ը, Mercedes-ը և 3 Opel-ներ Կոտայքի մարզում 23-ամյա վարորդը վրաերթի է ենթակել 48-ամյա քաղաքացուն Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը Արտառոց դեպք Գյումրիում․ թափառող 6-7 շներ գզել են 2.5 տարեկան երեխային Թալանել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մահրեզի բնակարանը Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում
website by Sargssyan