ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով

Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP), տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը, «Ազգային մեկ պատուհան» հարթակին, ինչպես նաև նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով առևտրի խթանմանն առնչվող հարցեր: Դիտարկվելու են ոլորտային հիմնական ձեռքբերումները, իսկ միջազգային փորձագետների կազմակերպած կլոր սեղան-քննարկումների ժամանակ ուղենշվելու են ոլորտի զարգացման հետագա քայլերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատաժողովի բացմանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում առևտրի դյուրացումը մշտապես եղել է օրակարգային հարցերից մեկը, որի ուղղությամբ հստակ քայլեր են կատարվել. «ՊԵԿ-ի նախաձեռնությամբ իրականացման փուլում է ԵՄ Արևելյան համագործակցության շրջանակում և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն ու փոխանակումն ապահովող մեխանիզմի ներդրումը: Կոմիտեն կարևորում է նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագրի բարեհաջող վավերացումը»:

Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ֆիլիպիններից և Աֆղանստանից ժամանած փորձագետներ:

Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը Կալանավորվել է ՀՀ սոցապ ծառայության պաշտոնատար անձ. առավել բարձր կենսաթոշակ նշանակելու համար կաշառք է վերցրել Հաղ­թա­հա­րե­լով բարձ­րու­թյունն ու բար­դու­թյու­նը.Ջեր­մու­կը՝ ժայ­ռա­մագլց­ման քար­տե­զի վրա. «Փաստ»
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan