Վարկածը, թե Վիտալի Բալասանյանն ազատվել է նախագահական ընտրություններին մասնակցելու համար, ճիշտ չէ

Մինչ պաշտոնապես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելու պահը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հերքում էր մամուլում տարածված տեղեկությունը:

Նա խորհուրդ էր տվել նաև տեղեկություններին հետևել պաշտոնական լրահոսի միջոցով: Սակայն, իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածված տեղեկությունները համապատասխանում են իրականությանը և Փաստորեն Վ. Բալասանյանն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:

Դրանից հետո Դ. Բաբայանը հայտարարեց, որ Վ. Բալասանյանն աշխատանքից ազատվել է քարոզարշավին մասնակցելու համար, ինչը ևս անակնկալ էր, քանի որ մինչ այս պահը Արցախի հերոսը նման հայտարարությամբ հանդես չի եկել:

«Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»,- ասել է Դ. Բաբայանը:

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն անդրադառնալով տեղի ունեցած կադրային փոփոխություններին Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին Վիտալի Բալասանյանը որևէ կուսակցության կողմից դեռ չի առաջադրվել որպես նախագահի թեկնածում իսկ ազատման պատճառները դեռևս ուսումնասիրվում են իրենց կողմից:

«Արցախում նախագահական նախընտական քարոզարշավը դեռևս չի մեկնարկել և այս պահին Վիտալի Բալասանյանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին: Արցախի «Արդարություն» կուսակցությունը պատրաստվում է օրենքով սահմանված կարգով համագումար անցկացնել, որի ժամանակ Արցախի Հանրապետության նախագահի մեր թեկնածուին պետք է առաջադրեինք՝ Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:

Ամենայն հավանականության մեր առաջարկն ընդունելի կլիներ ինչպես մեր համագումարի մասնակիցների, այնպես էլ Վիտալի Բալասանյանի համար: Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե նա ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից նախագահական ընտրություններին մասնակցելու համար, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը:

Այս պահին զերծ կմնամ կատարվածի մասին որևէ մեկնաբանություն անելուց, քանի որ կարծում եմ, որ պատճառների մասին խոսելը դեռ վաղ է, բայց առաջիկայում պարզ կլինի, թե որն է եղել նման հրաման ստորագրելու պատճառը: Նշեմ նաև, որ Արցախում այլ պաշտոնյաների փոփոխություններ նույնպես տեղի են ունեցել, ինչը ևս անսպասելի էր մեզ համար:

Այս ամենի մասին մենք մեր պաշտոնական դիրքորոշումը դեռ կհայտնենք, բայց ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ Վիտալի Բալասանյանն այսքան տարի զբաղեցնելով անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը անմնացորդ նվիրված է եղել իր գործին և մշտապես իրականացրել է հայրենանվեր աշխատանք, իսկ վերջին շրջանում նրա շուրջ ծավալվող խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նա անշեղորեն իրականացնում է իր պարտականությունները, ունի պետականամետ կեցվածք, ինչը հավանաբար նյարդայնացրել է որոշ քաղաքական ուժերի:

Առաջիկայում մենք կներկայացնենք մեր պաշտոնական դիրքորոշումն այս հարցի մասին, բայց առայժմ դեռ ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,- ասաց Հ. Հակոբյանը:

Նշենք նաև, որ ի թվս այլ հասարակական-քաղաքական ուժերի,Արցախի «Արդարություն» կուսակցությունն օրերս հայտարարել էր, որ միանում է Վիտալի Բալասանյանի նախաձեռնած «Հանուն Արցախի» համազգային շարժմանը:

 

Արմինե Գրիգորյան

Հուլիսի 6-ի մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում Փաշինյանի ուղերձը՝ Ազգային անվտանգության նոր ռազմավարության ընդունման առիթով Չկա լավ ապագա, եթե լավ չգիտենք ու լավ չենք գնահատում մեր անցյալն ու ներկան. Միհրան Հակոբյան Ի՞նչ է նախատեսում Հանրակրթության պետական չափորոշիչը. ԿԳՄՍ փոխնախարարը 500 ուսուցչի ներկայացրել է հիմնական սկզբունքները Արցախի նախագահը փոփոխություններ է կատարել ներման հարցերի հանձնաժողովի կազմում Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԲԴԽ նախագահի հետ Սոցիալական արդարության արհամարհման պատճառը սոցիալական վախերն են Արմեն Սարգսյանը օրենքը չի ուղարկի Սահմանադրական դատարան Սա վերջնական որոշում չէ, բայց որոշակի ժեստ է ՀՀ իշխանություններին Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարե՞լ. բուհը պարզաբանում է ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել Ցավալի է, երբ տղամարդուն ոչ վայել պահվածքը նորմա է դարձել. Արմեն Աշոտյան «Հայրենիք» կուսակցության քայլերը, միանշանակ, կլինեն բավականին հստակ և ամուր Երկրում արտակարգ դրություն հայտարարելու 4 ամիսների ընթացքում վարակվածների թիվն աճել է ավելի քան 4000 անգամ. Վլադիմիր Մարտիրոսյան Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից Իշխանությունը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը․ հանրային առողջության գնով գնացին իրենց կապրիզների հետևից․ Նարեկ Մալյան /տեսանյութ/ Մխիթար Հայրապետյանի նշանակումը զարմացրել է Այո՛, քվեարկել եմ «Իմ քայլի» համար, բայց չեմ ասել, որ իմ պատկերացրածը չեմ արտահայտելու․ Թևան Պողոսյան Իրենք էլ են զզվել. իրավապահներից շատերի նյարդերը տեղի են տալիս Ծառուկյանը մինչև վերջ կատարեց իր խոստումը, բայց նոր իշխանությունները գնացին այլ ճանապարհով
website by Sargssyan