56-ամյա վարորդը Audi-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 56-ամյա Արմեն Խաչատրյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 64-րդ կմ հատվածում իր վարած Audi մակնիշի 35 VP 196 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանն ու ուղևորներ, համաքաղաքացիներ, 83-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, 25-ամյա Արմինե Խաչատրյանը և 50-ամյա Սուսաննա Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերտաիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լուսադեմին հաջողվել է մեկուսացնել «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը․ այժմ այնտեղ 13 մարտական հաշվարկ է աշխատում Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց Խուլիգանության կասկածանքով 5 անձ բերման են ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ) Երևանյան խճուղուց դիտահորի մետաղյա կափարիչներ է գողացել և վաճառել Նիկոլ Փաշինյանի ելույթը «Քայլ դեպի տուն» ծրագրի փակման արարողության ժամանակ (տեսանյութ) Ոստիկանները Ջերմուկում ապօրինի թմրանյութ են հայտնաբերել Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր Երևանում և Արագածոտնում փրկարարները 3 տեսակի օձ են բռնել Զիդանի որդու գեղեցիկ գոլը (տեսանյութ) Ռամոսի կազմած լավագույն մարզիչների ցանկում չի ընգրկվել Մոուրինյուն Նոր տեղեկություններ «Մալաթիա մոլ»-ում հրդեհից տուժածների վերաբերյալ Հակառակորդը մեկ շաբաթում հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ «Մալաթիա մոլ»-ում հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 6 մարդ Հրդեհ է բռնկվել «Մալաթիա մոլ»-ի շենքում. ՈւՂԻՂ. News.am Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի հրդեհը մարվել է «Քննչականն զբաղված է «Լիդիան»-ի փիառով, փորձում է հասարակական կարծիքը մանիպուլացնել». Ս. Մարտիրոսյան ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին (լուսանկար) Ամուլսարի շահագործմանը կողմ է նաև անտառները հատելով բրիկետների արտադրություն հիմնած արցախցի պատգամավորը
website by Sargssyan