«Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «Մար, կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը իր ծննդյան օրը նշանադրվել է

BlogNews.am-ը գրում է.

Հունիսի 8-ին դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի ծննդյան օրն էր։ Դերասանուհին այդ օրն անակնկալ կերպով նշանադրվել է, իսկ մանրամասները պատմել է BlogNews.am-ին և տրամադրել դեռևս չհրապարակված տեսանյութ: «Ես և Գոռը ավանդույթ ունենք․ նրա ծնունդը ես եմ կազմակերպում, իմն էլ՝ նա: Այս տարի ես չէի պլանավորել ծնունդ անել, քանի որ եղբայրս բանակում էր, իսկ ես ուզում էի, որ նա ևս ներկա լիներ: Բայց հետո հասկացա, որ դա լուրջ փաստ չէ ծնունդս չնշելու համար: Անակնկալը սկսվեց այն պահից, երբ նստեցի մեքենան, և Գոռը պարտադրեց, որ աչքերս փակեմ: Բայց մինչ այդ ընկերուհիս ինձ տարել էր գեղեցկության սրահ, դիմահարդարվել էի, վարսահարդարվել, որպեսզի Գոռի հետ հիանալի օր ունենամ: Հավատացել էի այն փաստին, որ օրն անցկացնելու եմ միայն Գոռի հետ։

Աչքերս փակ մտա սրահ, որտեղ երևի մոտ երկու հարյուր մարդ կար, և ինձ մի ակնթարթ թվաց՝ բոլորը իմ բարեկամներն են: Հետո տեսա իմ և Գոռի ծնողներին, իմ հին և նոր ընկերներին: Ծնունդս շատ համեստ է եղել, մտերիմներով: Հետո ինձ ասացին, որ ևս մեկ անակնկալ կա։ Սրտատրոփ սպասում էի, որ սրահ է մտնելու եղբայրս: Բայց կանչեցին պարահրապարակի կենտրոն, և Գոռն իր գրպանից հանեց մատանին։ Չեմ հիշում, թե այդ պահին ինչ եմ զգացել: Մոռացել եմ, որ ինձ ասում էր․ «Մար, կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար ասում էի՝ այո: Հետո, երբ արդեն նայեցի տեսանյութերը, տեսա, որ անդադար բղավում էի՝ այո, և թռվռում էի: Մայրս ասաց․ «Չե՞ս լսել, Գոռը քեզ առաջարկություն է արել»:

Դերասանուհին նաև պատմել է, թե ինչպես է Գոռը նախապատրաստվել այս ամենին. «Մայիսի 5-ն էր, նա արդեն ամեն ինչ պլանավորել էր: Իմ բոլոր ընկերները գիտեին, ծնողներիս ևս տեղյակ էր պահել, բայց ինձ ոչինչ չէին ասում, անգամ չէին ակնարկում: Ամեն ինչ մայրիկիս հետ էր կազմակերպել, ասեմ ավելին՝ իմ ծննդյան նվերը երեկոյան էր տվել, որ հանկած չմտածեմ, որ ինձ ուրիշ նվերներ են սպասվում»:

Մարիամի խոսքով՝ դեռևս ամուսնությունը չեն պլանավորել, և հույս ունի, որ դա էլ անակնկալ կերպով չի լինի. «Հարսանիքին մի քիչ ուրիշ կերպ կպատրաստվեմ: Սա իմ երազանքներից մեկի իրականացումն էր, ես ինչ երազանք ունեմ, նա իրականացնում է: Հիշում եմ՝ ուղիղ մեկ տարի առաջ Գոռը հարցրեց՝ ինչ մատանի կցանկանաս, ես նրան ցույց տվեցի՝ ինչ եմ նախընտրում, և նա ծննդյանս օրը հենց նույն մատանին էլ դրեց մատիս: Նա ամեն է հնարավոր ամեն բան, որ ամեն ինչ իմ ցանկությամբ լինի»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Տեսանյութը և լուսանկարները տրամադրել է Մարիամ Ալեքսանյանը
 
Մանրամասներն՝ այստեղ
 
ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին Բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ Վերաքննիչի դիմաց Դատավոր Արմեն Դանիելյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջև վեճ ծագեց. դատական նիստն ընդմիջվեց Դրական սպասումների հավանականությունը մեծացել է Կիրակոս վարդապետ Դավթյանը նշանակվել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Եփած երշիկեղենի մեջ նատրիումի նիտրիտի (E 250) պարունակությունը մոտ է վերին շեմին Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է ՈւՂԻՂ․ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են անում դատարանի դիմաց Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ դատավորի ընտրության փակ քվեարկությունը (տեսանյութ, լուսանկարներ) ՊԲ-ում զորավարժությունները շարունակվում են (տեսանյութ) Չիլիի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ) Արցախում 25-ամյա զինծառայող է մահացել Պաշտպանության նախարարը սուտ խոսելով ման է գալիս. նախկին զինվորականը հացադուլ է սկսել Նազիկ Ամիրյանը դիմել է ոստիկանություն Շահագործման հանձնվեց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նոր կայանը Տեր-Պետրոսյանը կվերադառնա՞ նախագահի պաշտոնին. Մուսինյանը հրաժարվում է մեկնաբանել. «Փաստ» Կադրային վերադասավորումները շարունակվում են. «Փաստ» Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՀՈՒՆԻՍԻ). Ամ­ռա­նը կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը չպետք է լքեն Հա­յաս­տա­նի տա­րած­քը
Dailymail-ի բացառիկ լուսանկարները Հենրիխ Մխիթարյանի հարսանիքից Էվա Խաչատրյանը ֆոտոշարքի ընթացքում այնքան թափանցիկ զգեստ է կրում, որ պարբերաբար ինքն է ստուգում, թե ինչ է այն ցուցադրում... Ելակով տորթ՝ մի քանի բաղադրիչներով և հաշված րոպեների ընթացքում Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Սեքսուալ բացվածքով կարճ զգեստով Շուշան Երիցյանը ակումբում «տժժում է» արաբական երաժշտության տակ Հորոսկոպի այս նշանները վերջապես կամուսնանան այս տարի. իսկ դու կա՞ս այս ցանկում Անի Երանյանը սպառնո՞ւմ է ֆուլհաուսցիներին (լուսանկարներ) Հենրիխ Մխիթարյանի և քրոջ՝ Մոնիկայի գեղեցիկ պարը հարսանեկան արարողության ժամանակ (Video) Աշխարհահռչակ երգիչը երգել է Հենրիխի ու Բեթիի հարսանիքին (Video) Սիլվա Հակոբյանին այսպես երբևէ չեք տեսել․ հղիությունից հետո նրա ոճում դրական փոփոխություն է եղել (լուսանկար)
website by Sargssyan