Նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը` Ռոմանոս Պետրոսյանն է եղել. Շաքե Իսայան

«Լինելով ՀՀ քաղաքացի, ով հետևել է ամբողջ ընտրական գործընթացին, տեսել եմ որ նախկին քաղաքական մշակույթի կրողը հենց ինքը Ռոմանոս Պետրոսյանն է եղել: Կարծում եմ` քաղաքական նոր մշակույթի հետ կապ չունի այն հանգամանքը, որ մարզպետը արձակուրդ է գնում կոնկրետ թեկնածուի շտաբի աշխատանքը համակարգելու համար, այն ,որ ըստ ամենտարբեր խոսկացությունների` դպրոցի տնօրեններին հրահանգվում է քայլերթի մասնակցել` իրենց հետ բերելով ամբողջ անձնակազմն ու ծնողներին, երբ քայլերթին մասնակցելու համար ամտոբուսներով մարդիկ են բերում, ի վերջո` այն, որ  նախկին համակարգի կարկառուն, ոչ լավ անցյալով ներկայացուցիչներին մարզպետը կարգում է որպես իր լավ ընկերներ»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի` եթե ՔՊ-ի թեկնածուն քարոզարշավը կազմակերպել է բացառապես նոր քաղաքական մշակույթի դաշտում, ապա հաղթող թեկնածունի հովանավորյալ ԲՀԿ-ն բազմաթիվ փորձեր է կատարել` կիրառելու հին քրեաօլիգարխիկ գործիքակազմեր:

«Երբ այսքանից հետո խոսվում է նոր քաղաքական համակարգի հաղթանակ չկրելու կամ նոր քաղաքական մշակույթով ընտրությունները չանցկացնելու մասին, կարծում եմ` մարզպետը խորը մոլորության մեջ է, որովհետև այս դեպքում` իր և մեր պատկերացրած նոր քաղաքական մշակույթները իրար հետ բոլորովին կապ չունեն»,- ասաց Շաքե Իսայանը: 

Պատգամավորի կարծիքով` մարզպետը քրեաօլիգարխիա ասելով առաջին հերթին նկատի ունի Աբովյանում  իր եղբոր հետ անմիջական կապ ունեցող միջադեպը: Նա նաև հույս հայտնեց, որ նման միջադեպերը պետք է արմատախիլ լինել լինեն ոչ միայն Աբովյանից, այլև մյուս քաղաքներից ևս: 

Անդրադառնալով մարզպետի և ԲՀԿ հանձնաժողովի անդամի միջադեպին` պատգամավորը հայտնեց, որ իրենց տարածքային կառույցը հաղորդում է ներկայացրել պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված.

«Անկախ այն հանգամանքից, որ Ռոմանոս Պետրոսյանը արձակուրդում էր, բոլոր տեղերում ներկայանում էր որպես Կոտայքի մարզպետ, ոչ թե քաղաքացի: Մենք հետևողական ենք լինելու այդ հաղորդմանը,  այս պահին նշված փաստերի հետ կապված քննարկում ենք  Պաշտոնատար անձանց էթիկայի հանձանժողով դիմելու հարցը»,- հայտնեց պատգամավորը:

Շաքե Իսայանը եզրափակեց` երկրորդ կարծիք չկա, որ մարզպետը գերակատարել և չաչաշահել է իր լիազորությունները:

Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. ԿԳՄՍ նախարար Մարմաշենում ֆուտբոլ խաղալիս երիտասարդ է մահացել․ Aravot.am Մայրը խեղդել է իր 9-ամյա աուտիկ որդուն ջրատար խողովակի մեջ (տեսանյութ) Ինքնաձիգներ, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել (տեսանյութ) YouTube-ն ավտոմատ կերպով հեռացնում է Չինաստանի իշխանություններին քննադատող մեկնաբանությունները․ Verge USArmenia TV-ի նկարահանած նոր, բայց արդեն սիրված հեռուստասերիալը հասանելի է նաև YouTube-ում Ազգային, բայց ոչ կոնսերվատիվ. Արթուր Վանեցյանի քաղաքական վեկտորը Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին (տեասնյութ) Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսային վարակի երեք դեպք․ Ռիա Նովոստի Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով շարունակվում են բոլոր ծրագրերը Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային Հայկ Մարտիրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական 2020-ի ընթացքում սպանության, անձի անհայտ կորելու դեպքով քրգործերի 97,3%-ը բացահայտվել է Ոստիկանությունը շարունակում է արդյունավետ վերահսկողությունը. նոր տվյալներ (տեսանյութ) Եղանակը՝ Հայաստանում Գեղարքունիքում կորոնավիրուսի 49 նոր դեպք է գրանցվել Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել դատական, պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներին Սննդի, հիգիենայի պարագաների և այլ անհրաժեշտ իրեր փաթեթներ՝ 900 ընտանիքների Արտոնյալ վարկեր՝ «զրոյից» բիզնես սկսողների համար. հաստատվեց հակաճգնաժամային 19-րդ միջոցառումը
website by Sargssyan