Խնդի­րը ոչ թե դիր­քո­րո­շում­նե­րի տար­բե­րու­թյունն է, այլ դրանք հա­կադ­րու­թյան չվե­րա­ծե­լը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 11-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Թերևս, տեղի ունեցածը սպասված ու կանխատեսելի իրադարձություն էր, որովհետև մի կողմից՝ երկար ժամանակ գեներալը որոշակի հակասությունների մեջ էր Հայաստանի իշխանության հետ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ներն արդեն մի քանի օր «նախապատրաստում» էին այս հրաժարականը կամ պաշտոնանկությունը։ Մասնավորապես՝ «168 ժամ»-ը հրաժարականից մեկ օր առաջ գրել էր. «Մեր տեղեկություններով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանությունների, մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի առջև դրել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանից ազատվելու հարցը։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նախօրեին Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Վիտալի Բալասանյանին և առաջարկել է ազատման դիմում գրել: Այն ներկայացվել է՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից ներկայացված պահանջ»։

Իհարկե, պաշտոնական Ստեփանակերտը հերքեց այս լուրը, սակայն ընդամենը մեկ օր հետո հրապարակվեց Արցախի նախագահի հրամանագիրը։ Երևանի, այսպես ասած, պարտադրանքի վարկածը համարվում է այս պաշտոնանկության հիմնական վարկածներից մեկը, ու դրան ակնհայտորեն նպաստում են իշխանության որոշ գործիչների ու պատգամավորների հարցազրույցները, որոնցում «կարմիր թելի» պես անցնում է այն վարկածը, որ Ստեփանակերտում հաշվի են նստել Երևանում տիրող տրամադրությունների հետ։

Բացի այդ, սա առաջին դեպքը չէ, երբ Երևանը նման պահանջ է դնում Ստեփանակերտի առաջ։ Հիշենք, որ անցած տարի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանական արտահերթ ընտրություններից անմիջապես հետո, երբ լուրջ լարվածություն առաջացավ Երևանի ու Ստեփանակերտի պաշտոնյաների հարաբերություններում։

Եթե ընդունենք, որ այս անգամ ևս գործ ունենք այս վարկածի հետ, ապա հայկական երկու պետությունների իշխանությունների «ներդաշնակության» այս բանաձևն այնքան էլ արդյունավետ չէ, որովհետև հակասում է հենց այն քաղաքականությանը, որ ԼՂ կարգավորման գործընթացում հետևողականորեն իրականսցնում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե պաշտոնական Երևանը կարգավորման գործընթացում փորձում է վերականգնել Արցախի սուբյեկտությունը, ապա պետք է հաշտվի այն իրականության հետ, որ Արցախում կարող է գոյություն ունենալ ինքնաբավ իշխանություն, որը կարող է ունենալ իր՝ Երևանից երբեմն տարբերվող դիրքորոշումները։ Ի վերջո, խնդիրը ոչ թե դիրքորոշումների տարբերությունն է, այլ դրանք հակադրության չվերածելը, երկխոսության դաշտում միասնական մոտեցումների հասնելը։

Մյուս կողմից՝ Ստեփանակերտում կտրականապես հերքում են, թե Վիտալի Բալասանյանը հեռացել է Երևանի պարտադրանքով։

Պարզապես կադրային տեղաշարժ է, ներհայկական խմորումներ փնտրելը ճիշտ չէ՝ ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին: Անդրադառնալով Վիտալի Բալասանյանին աշխատանքից ազատելու մասին ԱՀ նախագահի հրամանագրին՝ Դավիթ Բաբայանն ասել է. «Որքանով ես տեղյակ եմ՝ պատճառը այն է, որ Վիտալի Բալասանյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նա հայտարարել է, որ թեկնածու է, քարոզարշավ է իրականացնելու»:

Բաբայանի վարկածը նույնպես միանգամայն տրամաբանական է թվում, մանավանդ, որ Վիտալի Բալասանյանը չի թաքցրել, որ մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին ու գուցե Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի օրինակով թողեց պետական ծառայությունը։ Այս վարկածի օգտին խոսում է մեկ այլ հանգամանք ևս։

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությանը զուգահեռ՝ նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր Լևոն Մնացականյանին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին: Եթե Երևանի «պարտադրանքի» վարկածն արժանահավատ լիներ, Մնացականյանն ուժային գերատեսչության ղեկավար հազիվ թե նշանակվեր՝ Երևանում վերջինիս նկատմամբ գոյություն ունեցող ոչ այնքան բարենպաստ համատեքստի հետևանքով։ Մյուս կողմից՝ չի բացառվում, որ Բակո Սահակյանը Վիտալի Բալասանյանի հարցում ստիպված տեղի է տվել Երևանի ճնշմանը՝ դա «փոխհատուցելով» Լևոն Մնացականյանի նշանակմամբ։

Ի դեպ, ուշագրավ է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի անդրադարձը, ով Orer.am- ին ասել էր , թե վարկածը , ո ր Բալասանյանն աշխատանքից ազատվել է նախագահի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար , չի համապատասխանում իրականությանը: Իր հերթին նույն կուսակցության մյուս համանախագահ Մարսել Պետրոսյանը արդեն Past.am-ի հետ զրույցում նշել էր, թե դեռևս 2016 թվականի ապրիլ յան պատերազմից հետո, երկարատև բանակցությունների և հսկայական ջանքեր գործադրելու արդյունքում Արցախի իշխանություններին, այսինքն՝ Բակո Սահակյանին, հաջողվեց Վիտալի Բալասանյանին համոզել ստանձնել հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը. «Մինչ այդ այս կառույցն Արցախում, ինչպես այլևայլ մի շարք կառույցներ, որևէ հետաքրքրություն կամ կարևորություն չէր ներկայացնում իրենից: 

Առանց չափազանցության, կարող ենք վստահաբար ասել, որ հենց այդ և ոչ միայն այդ հանգամանքն է նկատի առնվել, երբ Վիտալի Բալասանյանին առաջարկվել է ստանձնել այդ պաշտոնը»,- ասել է Մ. Պետրոսյանը: «Ոչ միայն այդ հանգամանք» ասելով՝ «Արդարություն» կուսակցության համանախագահը նկատի է ունեցել այն, որ երեք տարի առաջ Վիտալի Բալասանյանը իր ընդդիմադիր կեցվածքով լուրջ գործոն էր դարձել Արցախի իշխանությունների համար: Եվ նման առաջարկություն անելով, փաստորեն, Արցախի ղեկավարությունը փորձ է արել նաև չեզոքացնել նրան որպես ընդդիմադիր ուժ:

«Փաստորեն իշխանությունների այդ հաշվարկները չարդարացրին իշխող համակարգի հույսերը, քանի որ կարճ ժամանակի ընթացքում Անվտանգության խորհուրդը վերածվեց միանգամայն լուրջ և գործուն կառույցի: Եվ, անկախ նրանից, թե Վիտալի Բալասանյանն ինչպիսի հիմնավորմամբ է ազատվել զբաղեցրած պաշտոնից, պետք է ընդգծեմ, որ այն լուրջ հարված էր մեր անվտանգությանը և իրականում Նիկոլ Փաշինյանին զրկել է Արցախում հնարավոր հուսալի հենարան ունենալու հեռանկարից»,- ասել է Մ. Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Սաեյմայի խոսնակի և Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել․ Փաշինյան Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացողներ» արտահայտությունն ունի կոնկրետ հասցեատերեր. ԲԴԽ նախագահ Նոր սկանդալ Վրաստանում. նախագահը ներում է շնորհել մարդասպաններին Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգված Վեհարանի բացմանը Զոհված զինծառայողների ընտանիքները Կառավարությունից պատասխան չստանալու դեպքում սպառնում են հացադուլ սկսել Եղանակը Հայաստանում Վարչապետը չցանկացավ պատասխանել Օսիպյանի եւ Վանեցյանի մասին հարցերին Քիչ առաջ ՔՊ գրասենյակ եկավ Նիկոլ Փաշինյանը. վարչությունը նիստ է անում (ուղիղ) Փաշինյանին պատերազմի դաշտ հրավիրողները թող իմանան, որ նա մենակ չի մնալու. Արտակ Զաքարյան ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան
website by Sargssyan