«Հենց տես­նեն, որ մեր մի­աս­նա­կա­նու­թյու­նը խարխլ­վել է, մի վայր­կյան ան­գամ չեն վա­րա­նե­լու, որ­պես­զի մեզ հո­շո­տեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որևէ տարօրինակ բան տեղի չի ունենում՝ նույն Ադրբեջանն է, որը չի փոխել իր նպատակները, իր տեսլականն ու ծրագրերը: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ սահմանային իրավիճակը սրելու փորձերին: Նշենք, որ ըստ ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ արձանագրվել էր նաև ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ:

«Ինչ-որ պահի, այո, Ադրբեջանն իրեն զսպում էր, բայց պատճառն ամենևին իր մետեցումների վերանայումը չէր: Մենք երբևէ չպետք է կտրվենք իրականությունից: Այո, ժամանակին բարձր ենք գնահատել Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները, փաստել ենք, որ սահմանի ողջ երկայնքով կտրուկ նվազել է խախտումների քանակը: Բայց սա միայն մի կողմն է: Զուգահեռաբար կրկնում էինք նաև այն, որ հակառակորդը մնացել է նույնը, և հայոց պետականության նկատմամբ իր ծրագրերն անփոփոխ են: Մենք երբևէ ակնկալիքներ չենք ունեցել, որ Ադրբեջանը կարող է վերանայել իր մոտեցումը կամ մեկ օրում փոխվել»,-ասաց Դ. Բաբայանը:

Հայաստանյան և արցախյան հատվածներում առկա ներքաղաքական մթնոլորտը որևէ ազդեցություն կարո՞ղ էր ունենալ ադրբեջանական կողմի նման վարքագծի համար: Ի պատասխան, Դ. Բաբայանը շեշտեց. «Իրենք պարզապես սպասում են այդ պահին, աղոթում են ու ուզում, որ մենք իրար միս ուտենք, և որևէ մեկը թող կասկած չունենա այդ առումով: Հենց տեսնեն, որ մեր միասնականությունը խարխլվել է, մի վայրկյան անգամ չեն վարանելու, որպեսզի մեզ հոշոտեն: Սա բոլորը պետք է լավ իմանան: Թե՛ Արցախում , թ ե՛ Հայաստանում , թ ե՛ Սփյուռքում միասնական պետք է լինենք, ինչն ամենևին չի նշանակում, որ մենք բոլորս պետք է հլու-հնազանդ լինենք, կարծիք չունենանք:

Պետք է լինի մտքերի բախում, լինեն կարծիքներ, բանավեճեր, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Մենք չպետք է խարխլենք մեր միասնականությունը, որովհետև տեսնում ենք, թե ում հետ գործ ունենք: Ադրբեջանն ու Թուրքիան ամիսը մեկ խոշոր զորավարժություն են անում, սա մեզ համար ազդակ չէ՞: Պետք է ազդակ լինի, և ամեն ինչ պետք է անենք, որ երբևիցե նրանք չկարողանան իրենց նպատակներին հասնել»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ իրավիճակը, ինչպես միշտ, վերահսկելի է. «Մեր հերոս տղաներն իրականությունից չեն կտրվել: Նրանք ամեն վայրկյան պաշտպանում են երկրի անդորրը, նրա սահմաններն ու արժանապատվությունը: Խուճապի որևէ պատճառ չկա: Հասարակությանն էլ կոչ եմ անում պահպանել սառնասրտությունը, թող իմանան, որ մենք ուժեղ ու հզոր ենք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan