...Որ կա­րո­ղա­նանք հա­յե­լու առ­ջև նա­յել ինք­ներս մեր աչ­քե­րի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում «թավշյա հեղափոխությամբ» իշխանության եկածների հասցեին հնչող հորդորներն ու սթափության կոչերը, տագնապի ահազանգերը, որոնք կոչ են անում դուրս գալ թմբիրից, բնավ անհիմն չեն: Ակնհայտ է, որ հանրության մեջ վարչապետի ու նրա քաղաքական թիմի հետ կապվող հույսերը գնալով պակասում են՝ վստահության չափաբաժինը աստիճանաբար սպառվում է:

Մեր ժողովրդի ֆիզիկական ցեղասպանությունը կապված է թուրքերի հետ, իսկ հիմա Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման դեպքում հիմքեր են դրվելու հայերիս հոգևոր ցեղասպանության:

ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը, Բրյուսելում 2019 թ. փետրվարի 19-ին մասնակցելով ԵՄ արևելյան գործընկերության «Պետական կառույցների հզորացում և լավ կառավարում» առաջին պլատֆորմի 19-րդ հանդիպմանը, խոսել է նաև Ստամբուլի կոնվենցիայի վավերացման գործընթացից: Կոնվենցիա, որը միասեռ զույգերին իրավական կարգավիճակ տվող միջազգային փաստաթուղթ է։

Թե ինչու են մեր ազգային և հոգևոր արժեհամակարգի, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության նկատմամբ լրջագույն սպառնալիքներ պարունակող Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացմանն ուղղված աշխատանքները հիշյալ նախարարության կամ ՀՀ կառավարության օրակարգում, Նիկոլ Փաշինյանին պետք է հարցնել: 

Արևմուտքը և արևմտյան համապատասխան կառույցները, ինչպես, օրինակ՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, Սորոսի հիմնադրամն իրենց «համեստ» լուման են ունեցել անձամբ Փաշինյանին աջակցելու և «թավշյա հեղափոխության» իրականացման գործում, հետևաբար այժմ իրենց իրավունք են վերապահում պահանջելու և պահանջում են նաև Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունմամբ վարձահատույց լինել

2015 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրվել է «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության համաձայնագիրը: Դրա կատարման արդյունքում Հայաստանը պարտավորվել է ընդունել յուվենալ արդարադատությանը վերաբերող «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքը, նաև ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպանությանը վերաբերող «Խտրականության դեմ պայքարի մասին» կամ «Խտրականության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնցվենցիան:

Ընտանեկան բռնության վերաբերյալ խիստ վտանգավոր օրենքը որոշ փոփոխություններով և այլ անվամբ ընդունվել է նախորդ իշխանությունների օրոք: Վերջիններս ավելի քան 2 տարի ձգձգեցին «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և այդպես էլ այն չընդունեցին: 2018 թ. հունվարի 18-ին Հայաստանի անունից ստորագրվել է Ստամբուլ յան կոնվենցիան, սակայն փաստն այն է, որ նախորդ իշխանություններն այն չվավերացրեցին: Դժվար է ասել՝ չցանկացա՞ն այն վավերացնել, մտադիր էին վավերացումը տարիներ շարունակ ձգձգե՞լ, ինչպես վարվում են աշխարհի մի շարք պետություններ արդեն 7-8 տարի, թե՞ չհասցրեցին վավերացնել տվյալ միջազգային փաստաթուղթը, քանի որ իշխանափոխություն եղավ:

Ներկայիս իշխանությունները նույնպես Ստամբուլ յան կոնվենցիան դեռ չեն վավերացրել, այն ՀՀ-ում ուժի մեջ չի մտել, «Խտրականության մասին» օրենքն էլ դեռ չեն ընդունել, սակայն Փաշինյանի գլխավորած կառավարության ու քաղաքական թիմի անդամ Զարուհի Բաթոյանի շուրթերով արդեն հայտարարվել է՝ «Ստամբուլի կոնվենցիայի շուտափույթ վավերացումը մեր օրակարգում է»:

Մինչդեռ եթե Փաշինյանը ոչ թե սոսկ խոսքով, այլ իրականում մեր ազգային ավանդական արժեքների կրողը լիներ, նրա ու նրա քաղաքական թիմի համար մեր ազգային ու հոգևոր արժեհամակարգը թեկուզ լումայի արժեք ունենար, ապա Բաթոյանի հիշյալ հայտարարության փոխարեն մենք պետք է տեղեկանայինք ՀՀ կառավարության հայտարարության մասին, որ հրաժարվում է վերոնշյալ 12 մլն եվրոյի մնացյալ մասը վերցնելուց և «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային աջակցության համաձայնագրով նախատեսված Հայաստանի պարտավորությունների մնացյալ մասի կատարումից: Նույնիսկ եթե այդ գումարն ամբողջությամբ տրված է արդեն, ապա ներկայիս կառավարությունը կարող էր ու կարող է չեղյալ համարել հիշյալ համաձայնագիրը, ամբողջությամբ վերադարձնել ստացված գումարը և հրաժարվել ոչ միայն Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացումից և «Խտրականության մասին» ՀՀ օրենքի ընդունումից, այլև ուժը կորցրած ճանաչել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքը, որի անվանումը շինծու է, օրենքի խիստ վտանգավոր էությունը շղարշի նման թաքցնող ու դրա բովանդակության հետ հակասության մեջ գտնվող:

Ընդգծում ենք՝ ներկայիս կառավարությունը կարող էր ու կարող է անել վերը նշվածը, առավել ևս, որ այս վերջին օրենքն ընդունվել, իսկ դրանից առաջ հիշյալ բյուջետային աջակցության համաձայնագիրը ստորագրվել է ներկաների համար մերժելի նախկինների կողմից: Հետևաբար Փաշինյանի իշխանությունը բարոյապես ու քաղաքականապես պարտավորված չէ պահպանելու նշված համաձայնագիրը և օրենքը, կատարելու դրանց դրույթները, եթե, իհարկե, Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Սորոսի հիմնադրամի, Արևմուտքի առջև չունի «թավշյա հեղափոխությանն» աջակցելու դիմաց այն պարտավորությունները, որոնց մասին վերևում արդեն նշեցինք:

Ակնհայտ է, որ սա հոգևոր ցեղասպանություն է, այս ամենը տեսնելը և հանդուրժելը կնշանակի ենթարկվել հոգևոր ցեղասպանության, հոգեպես ու բարոյապես, ազգային ինքնության առումով այլևս դադարել հայ լինելուց և հայելու առջև չկարողանալ նայել սեփական աչքերին, քանզի հայը չի կարող համակերպվել վերը շարադրված այլասերմանը, այլասերման քարոզչությանը, պղծությանը, հակամարդկայինին, հակաքրիստոնեականին, հակաաստվածայինին: Հայը չի՛ կարող չընդվզել, երբ իր աչքերի առջև կսկսեն հոգեպես ու բարոյապես խեղել իր մատաղ սերնդին: Իսկ չհանդուրժելը լինելու է բախումն այլասերվածների, նրանց իրավունքների պաշտպանների, ներառյալ՝ ոստիկանության ու Փաշինյանի իշխանության հետ, լինելու են բանտարկություններ ու զոհողություններ… Յուրաքանչյուրիս համար հենց այսօր է ժամանակը մտածելու, թե որ ճանապարհն ենք ընտրելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել. գործն ուղարկվել է դատարան Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի արագությունը իջեցնել մինչև 50 կմ/ժ Իրական թեժ օրեր Թբիլիսիում Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն Մանվել Գրիգորյանի գործը քննող ներկայիս դատավորը բանիմաց ու լուրջ մասնագետ է. փաստաբան ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է Զինծառայողն ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք. ՔԿ Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է Խնդրում եմ ենթադրություններ չանել. Տիգրան Ուրիխանյանը՝ մանդատից հրաժարվելու մասին Փաշինյանն Արագածոտնի փոխմարզպետին ազատել է աշխատանքից Արմավիրի մարզում զինվորական պալիգոնից հիվանդանոց է տեղափոխվել 19-ամյա զինվորի դի Ահազանգ իշխանություններին. «Գազպրոմ Արմենիան» շարունակում է աչքաչափով տուգանել Թբիլիսիում բախումների հետևանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել Վրաստանի հայ քաղաքացի Հայկական ֆուտբոլը լուրջ ապագա է ունենալու. Արթուր Վանեցյան Արտադրողները չպետք է մոռանան սպառողների իրավունքների մասին Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգությանխորհրդի քարտուղար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈՒՆԻՍԻ). Լե­նի­նի մար­մի­նը գաղտնի տե­ղա­փո­խվել է Տյու­մեն, հիմ­նադր­վել է Կաս­պերս­կու հա­կա­վի­րու­սա­յին լա­բո­րա­տո­րի­ան Ձեր­բա­կալ­ման ու կա­լա­նա­վոր­ման տար­բե­րու­թյուն­նե­րը
Այս իրը, որ փոքրիկ աղջկա մահվան պատճառ դարձավ, առկա է բոլոր ընտանիքներում. Այժմ մահացած փոքրիկի հայրը զգուշացնում է բոլո... Աղջիկը մազերը լվանալուց հետո ծածկեց փայլաթիթեղով և զարմացրեց լավագույն վարսավիրներին Թեստ. Պարզիր, թե ինչ է քեզ սպասվում մոտ ապագայում 11 միֆեր, որոնց հավատալով վնասում եք մազերը ու թույլ չեք տալիս երկարել դրանց Իննա Խոջամիրյանը Մոսկվայում անհամեմատելի համարձակ է հագնվում․ Երևանում նրան այս տեսքով երբևէ չեք տեսնի (լուսանկարներ) «Կարդացեք» ձեր ափերը և բացահայտեք ձեր մասին նոր գաղտնիքներ Լուիզա Ղամբարյանը ցույց է տվել իր մեծացած դստերը. գեղեցկուհի աղջիկն արդեն մայրիկի հասակին է Կաթվածից մեկ ամիս առաջ օրգանիզմը ձեզ նախազգուշացնող նշաններ կուղարկի. մի՛ արհամարհեք դրանք Ահա թե ինչու մուսուլմանները և հրեաները խոզի միս չեն ուտում. պարզվում է՝ դա պարզապես սնահավատություն չէ Ո՞ր խնձորը ձեզ ամենաշատը դուր եկավ. իմացեք՝ դա ինչ է նշանակում
website by Sargssyan