ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈՒՆԻՍԻ). Արգելվել է երեխաներին ուղարկել փոստով
ОбществоՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1705-վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Նահապետ Ա Եդեսացին:
1816-ծնվել է բելգիացի արևելագետ, հայագետ Ֆելիքս Նևը:
1878– սկսվել է Բեռլինի կոնգրեսը, որը Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի ջանքերով հրավիրվել էր Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով և որից հետո Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ «Հայկական հարց» եզրույթով:
1899 - ծնվել է նշանավոր դասական գրող Ակսել Բակունցը:
1951 - ծնվել է ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը («Ճակատագրի սև շունը», «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը»):
1956 թ. – ծնվել է հայտնի հայ ծանրամարտիկ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, 43 տարբեր ռեկորդների հեղինակ Յուրի Վարդանյանը:
1969-վախճանվել է նշանավոր քանդակագործ Արա Սարգսյանը:
1992- ղարաբաղյան պատերազմում խփվել է ավելի քան 3 ամիս խաղաղ բնակավայրերը ռմբակոծող Սու-25 ինքնաթիռը, օդաչու, Ադրբեջանի ազգային հերոս Վագիֆ Կուրբանովը զոհվել է:
2007-երկաթուղային վթար է տեղի ունեցել Լոռու մարզի Նալբանդ - Ղալթախչի երկաթուղային ուղեմասում. շուռ է եկել ցորենով բեռնված 6 վագոն:
-Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2012-Իսրայելի Քնեսեթի լիագումար նիստում մոտ մեկուկես ժամ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
2015-Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը անժամկետ հացադուլ են հայտարարել, քանի դեռ իրենց անվտանգության հետ կապված սպառնալիքներ են տեսնում:
2016-մահացել է ճանաչված երգչուհի Օֆել յա Համբարձումյանը:
2018- Շիրակի մարզի մի քանի համայնքներում երեկոյան տեղացած ուժեղ կարկուտը զգալի վնասներ է հասցրել ցանքատարածություններին:
ԱՇԽԱՐՀ
922-Վոլժսկի Բուլղարիայում տեղի է ունեցել իսլամը պետական կրոն ընդունելու պաշտոնական արարողություն:
1373-Անգլիան և Պորտուգալիան ստորագրել են միության մասին պայմանագիր, որը գործում է նաև հիմա:
1525– Մարտին Լյութերն ամուսնացել է նախկին միանձնուհի Կատարինա ֆոն Բորի հետ:
1773-Լոգսթաունյան պայմանագրով Օհայո գետից հարավ ընկած իրոկեզ և դելավար հնդկական ցեղերի հողերը տրվել են անգլիական Վիրջինիա գաղութին:
1773-ծնվել է անգլիացի ֆիզիկոս, բժիշկ և աստղագետ, լույսի ալիքային տեսության հեղինակներից մեկը հանդիսացող գիտնական Թոմաս Յունգը:
1782-Շվեյցարիայում արձանագրվել է կախարդության մեղադրանքով աշխարհում վերջին մահապատիժը. այրել են Աննա Գելդիին:
1831-ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, էլեկտրամագնիսական դաշտի տեսության հեղինակ Ջեյմս Կլերկ Մաքսվելլը:
1860- հիմնադրվել է Ռուսաստանի պետական բանկը:
1918-Պերմում սպանել են Միխայիլ Ալեքսանդրովիչին. սա գահընկեց արված Ռոմանովների դինաստիայի առաջին անդամի սպանությունն էր:
1920-ԱՄՆ-ում փոստային ծառայության վերաբերյալ օրենք է ընդունվել, համաձայն որի, արգելվում է երեխաներին ուղարկել փոստով:
-Ժնևում բացվել է ֆեմինիստուհիների առաջին համագումարը:
1934-Վենետիկում հանդիպել են Հիտլերը և Մուսոլինին:
1941-Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում սկսվել է ընտանիքներով մասսայական դեպորտացիա Սիբիր:
1942-ԱՄՆ նախագահ Ռուզվելտը Կենտրոնական հետախուզական վարչություն ստեղծելու հրաման է ստորագրել:
1944-իրականացվել է գերմանական ՖԱՈՒ1 հրթիռների մարտական օգտագործում:
1958-գործարկվել է առաջին չինական փորձնական միջուկային ռեակտորը:
1997– Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում «Սահման» ֆիլմի Uphaar Cinema կինոթատրոնում պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 59 մարդ, 103-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
2005– Ըստ Եվրամիության որոշման, իռլանդերենը դասվել է Եվրամիության պաշտոնական լեզուների շարքը:
2009– Թեհրանում երկրի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեժադի հաղթելուց հետո սկսվել են զանգվածային անկարգություններ:
Կամո Խաչիկյան