Ազատելով խնդիր չես լուծի. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին հիմնական քննարկվող թեման հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպն էր, երբ վարորդի և ուղևորի միջև տեղի ունեցավ սուր վիճաբանություն։ Իհարկե, կատարվածը տարբեր շերտեր շահարկեցին և փորձեցին դրա տակ տեսնել տարբեր քաղաքական շահարկումներ և հերթական դավադրությունների տեսությունը մշակել։ Սակայն իրականում պատկերն ավելի բարդ է ու խորքային ուսումնասիրության կարիք ունի։ Այն, որ այսօր հանրային տրասպորտը գտնվում է ծայրահեղ վատ և անմխիթար վիճակում, միանշանակ է:
Միանշանակ է նաև, որ վարորդներն աշխատում են անմարդկային պայմաններում և չունեն աշխատանքային ոչ մի քաղաքակիրթ պայման, որ մեքենաների շահագործման ժամկետներն արդեն վաղուց անցել են և հաճախ վթարների պատճառ են հանդիսանում։ Սրան գումարած՝ փաստորեն պարզվեց, որ հասարակական տրանսպորտ կարելի է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի և այլն, և այլն
Այսինքն, խնդիրը մեկ վարորդի աշխատանքից ազատելով չի լուծվում, իրականում խորքային ուսումնասիրություններ ու լուծումներ են անհրաժեշտ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում