Միջատների դաժան պատերազմներ. նրանք նաև կրակում են

Մենք գիտենք, որ...

Հասարակական կենսաձևն ու բանակային կազմավորումներով պատերազմելը, ինքնազոհությունը, կրակելը և այլն, բնորոշ են միայն մարդկանց։

Իրականում այդպես չէ։

Բանն այն է, որ գոյություն ունեն սոցիալապես կազմակերպված այնպիսի կենդանի օրգանիզմներ, որոնց վարքը շատ նման է մարդկային հասարակության կյանքին, և այդ արարածներն էլ են մշտապես պատերազմների մեջ։ Նման կյանք են վարում կրետները, մրջյունները, մեղուները, տերմիտները և այլ բազմաթիվ միջատներ։ Սրանք այն արարածներն են, որոնց համայնքում լինում է կոնկրետ աշխատանքի բաժանում՝ կան աշխատավորներ, կան զինվորներ, կա թագուհի և կան այլ մասնագիտության տեր առանձնյակներ, օրինակ՝ մեղուների մոտ թագուհուն սպասարկողներ, մրջյունների մոտ, այսպես ասած, անասնապահներ՝ լվիճներ աճեցնողներ, և այլն։ Գաղութներով ապրող այս միջատներից ամենահետաքրքիր կենսակերպը ունեն տերմիտները։ Տերմիտները (Isoptera) պատկանում են միջատների կարգին։

Մոտ են խավարասերներին և աղոթարարներին։ Տերմիտներին բնորոշ է հասարակական կենսաձևը և միևնույն տեսակի սահմաններում տարբեր «անհատների» բազմակերպությունը (սեռական և «կաստայական» բազմաձևություն)։ Նրանք ապրում են մի քանի հարյուրից մինչև մի քանի միլիոն միավորից բաղկացած համայնքներով, գետնափոր կամ վերգետնյա, մինչև 15 մ բարձրությամբ (որոշ արևադարձային տեսակներ) տերմիտաբներում։ Համայնքը կազմված է լինում էգից, արուից («թագավորական զույգ»), ապաճած սեռական գեղձերով երկսեռ խոշոր ու մանր «զինվորներից» և «աշխատավորներից»։

Աշխատավոր «անհատները» համայնքին ապահովում են սննդով և բույն են պատրաստում։ «Զինվորները» կատարում են պաշտպանական ֆունկցիա։ Աշխատավոր տերմիտների մարմնի երկարությունը 2-15 մմ է, «զինվորներինը»՝ մինչև 20 մմ։ Համայնքում զինվորների թիվը կարող է տարբեր լինել, սովորաբար դա համայնքի բնակիչների մի քանի տոկոսն է կազմում, չնայած կան տերմիտների տեսակներ, որտեղ զիվորներն անգամ համայնքի մեկ երրորդն են կազմում։ Զինվոր տերմիտները իրենցից ներկայացնում են որոշակի կաստա, նրանք չեն աշխատում, բայց պաշտպանում են տերմիտաբույնը թշնամիներից, հիմնականում՝ մրջյուններից։ Սրանց որոշ տեսակներ այնպիսի խոշորացած ծնոտներ ունեն, որ ունակ չեն անգամ առանց կողմնակի օգնության սնվել, այսինքն աշխատավոր տերմիտները նրանց նաև կերակրում են։

Տրոպիկական երկրներում բնակվող ռնգեղջյուր-տերմիտների զինվորները ունակ են անգամ «կրակել»։ Նրանք իրենց գլխի վրա ունեն հատուկ ելուն, որի միջոցով էլ թշնամու վրա կրակում են հատուկ պաշտպանիչ հեղուկով։ Որոշ տերմիտների տեսակների զինվորների մոտ խիստ զարգանում է թքագեղձը, ընդ որում՝ այդ թքագեղձով նա թունավոր հեղուկ է կրակում հակառակորդի վրա։ Հեղուկը դուրս է ժայթքում զինվորի գլխի վրա գտնվող հատուկ խողովակով, որը կոչվում է ֆոնտանելլա (դիմային անցք)։ Ծառաբներում համայնքներ ստեղծող տերմիտների զինվորներից որոշները հատուկ մեծ գլուխ ունեն, այնքան մեծ, որ հակառակորդի հարձակման դեպքում նրանք իրենց գլխով փակում են մանր մուտքերը՝ անհնար դարձնելով հակառակորդների ներթափանցումը բույն։ Իսկ եթե մուտքը շատ մեծ է, կամ հակառակորդը ինքն է հարձակման համար մուտք փորել, այդ դեպքում զինվորները կարծես թե շարք՝ ֆալանգա են կազմում և, իրենց շարքերով փակելով մուտքը, կատաղի կռիվ տալիս, իսկ այդ ժամանակ աշխատավոր տերմիտները նրանց թիկունքում մուտքը փակելու շինարարություն են իրականացնում։ 

Պարզ է, որ այս դեպքում ամբողջ ֆալանգան դատապարտված է կործանման, քանի որ բույն մտնելու հնարավորություն նրանք արդեն չեն ունենում։

Տերմիտների որոշ տեսակների մոտ ոչ էֆեկտիվ աշխատող կամ արդեն ծեր տերմիտների մարմնի վրա հաճախ առաջանում է տոքսիկ նյութերով լցված գոյացություն՝ «ուսապարկ», որը վտանգի առկայության դեպքում «պայթում» է ՝ մահաբեր նյութեր սփռելով թշնամիների վրա։ Նմանապես որոշ տերմիտ-զինվորների մոտ, որոնք կրակում են ֆոնտանելլաներից, այդ անցքը փակվում է, և արդյունքում պայթում է տերմիտի գլուխը՝ վնասելով հակառակորդին։ Սրա գիտական անվանումը սուիցիդալ ալտրուիզմ է, իսկ այդ տերմիտները կոչվում են «կամիկաձե-տերմիտներ»։ Երևի թե այս ինքնազոհներին կարելի է կոչել նաև մահապարտ-ահաբեկիչներ։

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

ՔՊ-ն նիստ է հրավիրվել. քննարկվելու են ներքաղաքական վերջին զարգացումները Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ աշխատելու է չորս գնացք Վրաստանի նախագահը դատապարտյալների համաներման մորատորիում է հայտարարել Նախկինում դատապարտված Դավիթ Մինասյանը` Փարաքարի համայնքապետի թեկնածու Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է ԱԱԾ տնօրենն ու ՀՀ ոստիկանապետը Վիտալի Բալասանյանի հայտարարությունից մեկ օր հետո հեռացան Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքին լուրջ չի վերաբերվում. Տիգրան Աթանեսյան Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Վալերի Օսիպյան Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար Երազելը շատ լավ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին Մարգարիտա Գասպարյանը դուրս մնաց պայքարից Վալերի Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից. նախագահը ստորագրել է հրամանագիրը Փաշինյանը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին Չեմպիոնների լիգա. օրվա խաղերը Սեպտեմբերի 20-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ Փլուզ­վել է 1790 թվա­կա­նին կա­ռուց­ված Սուրբ Մի­նաս եկե­ղե­ցու տա­նի­քը Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան Խնա­մա­կա­լու­թյան, հո­գա­բար­ձու­թյան կամ պատ­րո­նա­ժի ժամանակահատվածը կա­րո՞ղ է հա­մար­վել աշ­խա­տան­քա­յին ստաժ
website by Sargssyan