Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի արտաքին ոլորտի նախարարների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Կողմերն ընդգծել են, որ 2018 թ. ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո հայ-շվեդական հարաբերություններում շեշտակի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Շվեդիան առաջին երկրներից էր, որ թավշյա հեղափոխությունից հետո կանգնեց Հայաստանի կողքին՝ հատկապես ընդգծելով շվեդական կողմի oժանդակությունը 2018 թ. դեկտեմբեր 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին աջակցության եւ Ազգային Ժողովի կարիքների զարգացման ծրագրերին։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի որոշումը վերանայելու իր նախկին քաղաքականությունը եւ Հայաստանի հետ երկկողմ ծրագրերի ձեւաչափին անցումը, ինչը հնարավորություն է ընձեռում օժանդակությունը դարձնել ավելի ծավալուն եւ թիրախային։

Նախարար Էրիքսոնն ընդգծել է հայ-շվեդական տնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի եւ աղբի վերամշակման ոլորտում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նա ողջունել է նաեւ Հայաստանի դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հանձնառությունը։

Հունիսի 12-ին ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի հետ։

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հնարավոր բոլոր ուղղություններով, որոնք առկա են հայ-շվեդական օրակարգում, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների, գենդերային հավասարության ոլորտներում։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականացվող դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիան արմատախիլ անելու իշխանությունների պատրաստակամությանը, ինչպես նաեւ տնտեսության մեջ գործարարության համար հավասար պայմաններ ստեղծելու հրամայականին, ինչն անհրաժեշտ է օտարերկրյա ներդրումների ծավալը մեծացնելու համար։

Նախարար Ուոլսթրոմի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումները  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։

Նույն օրը Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի հետ։

Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ՝ հատուկ շեշտելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքում Շվեդիայի կողմից անհրաժեշտ օգնության ցուցաբերումը։ Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հայկական կոմը Եվրոպական միությանն է ներկայացրել համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որի հաստատումը նախատեսվում է  ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի առաջիկա նիստի ընթացքում։

Նախարար Դալգրենը բարձր է գնահատել ՀՀ-ում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները, քննարկել է դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը։ Արարատ Միրզոյանը, ներկայացնելով բարեփոխումների օրակարգը եւ մոտակա անելիքները, ընդգծել է այդ ճանապարհը բոլոր միջազգային, այդ թվում եվրոպական գործընկերների հետ անցնելու հայկական կողմի պատրաստակամությունը։

Նա նաեւ ընդգծել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի կարեւորությունը, ինչը թույլ կտա աննախադեպ կերպով ընդլայնելու մեր ժողովուրդների միջեւ շփումները մշակութային, գիտական, կրթական եւ հումանիտար ոլորտներում։

ԵԱՏՀ խորհրդի նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտները Համայնքների ավագանիներում ոչ արդյունավետ որոշումներ են կայացվում․ դեպքեր կան, որ ղեկավարն իր համայնքի բյուջեից իրեն մեքենա է գնել․ Հ․ Դանիելյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների նախագծի մասին (տեսանյութ) Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան Գույքային հարկը կաճի 4 անգամ. կառավարությունը հավանություն տվեց նախագծին Տգիտությո՞ւն, թե՞ միտումնավոր կազմակերված ապակայունացնող քայլ Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Ինչ պատժամիջոցներ են կիրառվել պարետի սահմանած կանոնները խախտած տնտեսվարողների և վարորդների նկատմամբ (տեսանյութ) Չ՛ի կարելի թույլ տալ, որ ուղեղային կենտրոնը սնանկանա ու փակվի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ պաշտոնապես հայտարարում է Ոչ, հարգելի դատարան․ Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին (տեսանյութ) Կրկին փորձիր. Այս գործընթացը նման է «Կոկա-կոլա»-ի գովազդին. Իվետա Տոնոյան «Պահանջում եմ հանրության առջև հանդես գալ հաշվետվությամբ՝ 3,5 միլիարդ ՀՀ դրամից որքա՞նը հասցրեցինք ծախսել» Ծառուկյանն ու ԲՀԿ-ն մշտապես իրենց մանդատները ստացել են ժողովրդից «Հրապարակ». «Սեւ ցուցակն» ընդարձակվել է Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Արայիկ Հարությունյան (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ). Բա­խում­ներ Երև­ա­նում խորհր­դա­յին զին­վոր­նե­րի և ազա­տա­մար­տիկ­նե­րի մի­ջև Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372 , մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է, մահվան դեպքերինը՝ 142 է Կսահմանվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և կրթության մեջ ներառման կարգը. «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Կոտայքի մարզում Հիմ­նա­կան ուղեր­ձը՝ կորց­րած տե­սա­կի ու մարդ­կա­յին ար­ժեք­նե­րի վե­րագտ­նու­մը. «Փաստ»
website by Sargssyan