Yerevan, 30.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Բատկան» մտածում է

Analysis

«Բարեկամություն» նավթատարի սկանդալը սրել է Ռուսաստանի ու Բելառուսի միջև ճգնաժամը: Խոսքը շատ ավելիի մասին է, քան փողն է: Վեճի ելքից կախված է երկու ավտոկրատների ապագան: Նավթատարի շնորհիվ Ռուսաստանը «յուղում էր» հարևան պետության հետ հարաբերությունները էժան նավթի ու փողի օգնությամբ: Նավթատարը կարևոր է և Ռուսաստանի համար: Նավթատարով ԵՄ է հոսում ռուսական նավթի մեծ մասը: Այդ բարեկամական ծառայությյան համար Բելառուսը տարանցման վճար է ստանում: Քանի որ որոշ ժամանակ խողովակաշարով ոչինչ չէր հոսում, Մինսկը բավականին մեծ գումարներ կորցրեց: Ռուսական նավթային միլիարդների շուրջ մի քանի տասնամյակ ձգվող վեճն արդեն ծես է երկու երկրների համար: Բայց 2018-ի վերջին վեճը նոր մակարդակի հասավ՝ Լուկաշենկոն զգուշացրեց Պուտինին, որ ՌԴ-ն կարող է կորցնել իր միակ դաշնակցին արևմտյան սահմանի վրա, եթե ընդհանուր հայտարարի չգան: Լուկաշենկոյի համար լուծումը վնասի փոխհատուցումն է, որ հասցնելու է Բելառուսին Ռուսաստանի նավթային ոլորտու հարկային բարեփոխումը:

Կրեմլը նավթի հաղթաթուղթն օգտագործում է՝ Բելառուսն ավելի ամուր իրենց հանգուցելու համար: Միայն առաջին հայացքից է խոսքը գումարի մասին: Մոսկվան ցանկանում է Մինսկին պարտադրել համատեղ արտաքին քաղաքականություն և խաղում է միություն ստեղծելու գաղափարով: Կրեմլի ստրատեգները միության մեջ են տեսնում լուծումը, որով Պուտինը կարող է մնալ իշխանություն՝ Սահմանադրությունը չխախտելով: Լուկաշենկոն անհանգստանում է իրադարձությունների այդ զարգացումից՝ Ռուսաստանի հետ միավորումը վերջ կդնի նրա նախագահությանը: Բելառուսի նախագահը չի ծրագրում առանց դիմադրության հաշտվել ճակատագրի հետ: Վերջին երկու տասնամյակներում նա ապացուցել է, որ ուզում է ինքնուրույն լինել: Նրան հաջողվել է արգելափակել միության ստեղծման քայլերը: Բելառուսի կառավարությունը շատ անկեղծ ցույց է տալիս Մոսկվային, որ կարող է համագործակցել և այլ գործընկերների հետ: Լուկաշենկոն հրաժարվեց ճանաչել Ղրիմի անեքսիան և լավ հարաբերություններ է պահպանում Ուկրաիայի հետ: Մինսկը ցուցադրաբար փորձում է ամրապնդել հարաբերությունները ԵՄ-ի ու Չինաստանի հետ: Կաշխատի՞ Լուկաշենկոյի մարտավարությունը: Դա հիմնականում կախված է՝ կկարողանա՞ նա բարեփոխումներ անել իր հնացած տնտեսության մեջ: Բելառուսը միայն մանրիկ քայերով է ազատվել սովետական համակարգից ու սնվում է ռուսական լրավճարներով:

Բանակցությունների իր մարտավարությամբ Լուկաշենկոն փորձում է ժամանակ գնել, որ վերափոխի տնտեսությունը: Լուկաշենկոն ակնթարթային հաջողության կարիք չունի: Նա գոհ կլինի, եթե կարողանա բավականաչափ վախեցնել Ռուսաստանին: Այնուհանդերձ, նա հավանաբար ստիպված է լինելու ենթարկվել Մոսկվայի կամքին, քանի որ մեծ հարևանը պարզապես շատ ուժեղ է: Բելառուսի նախագահի համար առավելագույն գին պոկելն է հիմա խնդիրը և ինչ-որ բան ստանալը իր ու իր ընտանիքի համար, ակնահյտ է, որ դրա ժամանակը նա ունի, քանի որ  Վլադիմիր Պուտինի նախագահության ժամկետն ավարտվում է 2024-ին:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՌԴ նախագահը հերքեց Բելառուսի հետ միասնական պետություն ստեղծելու հեռանկարը, երբ նրան ուղղակի հարց տվեցին: Բայց դա ոչինչ չի նշանակում: Լուկաշենկոն բավարար ժամանակ ուներ տնտեսական բարեփոխումներ անելու, եթե իրոք ցանկանար: Ամբողջ խնդիրը չի պարփակվում միայն փող չլինելու մեջ: Տնտեսության ազատականացումն ու արդիականացումը ինքնաբերաբար փոխելու է հասարակության կառուցվածքն ու վերաբերմունքը իշխանության նկատմամբ, ուստի երերալու է Լուկաշենկոյի հավերժական նախագահությունը: Նա փաստացի Բելառուսի տնտեսությունը, ինչպես եղել է, թողել է ռուսական ասեղի վրա, ու իր քաղաքականությունը կառուցում է Պուտինի հետ առևտրի վրա: Ըստ անհրաժեշտության դաշնակիցներ գտնելով Ադրբեջանում ու ռևերանսներ անելով ԵՄ-ին: Բացի ամեն ինչից՝ Լուկաշենկոն շատ լավ գիտի, որ Ռուսաստանում իշխանափոխությունից հետո իր օրերը հաշված են ու նրա խնդիրը ոչ միայն իր նախագահ մնալն է, այլև՝ Պուտինին նախագահ մնալու հնարավորություն տալը: Դա եվրասիական տարածքի ոսկե կանոնն է՝ առանց միմյանց նրանց իշխանությունը փլուզվելու է:

Անդրանիկ Հարությունյան

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak