Հայաստանն աշխատում է զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ կառավարությունը, պաշտպանության նախարարությունն աշխատում են զենքերի տեսականին մեծացնելու ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում զենքերի նոր խմբաքանակի գնման մասին խոսք գնացել է:

«Զենքերի գնման գործընթացը բավականին բարդ, պետական գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում: Մենք ունենք զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ: Ինչպես վարչապետն էր հայտնել` մենք ուզում ենք, բնականաբար, մեծացնել, այլ տեսականիներ ունենալ, խոսքը ոչ փոքր մարտավարական զենքերի մասին է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Ամեն ինչ չէ, սակայն, որ շատ արագ է տեղի ունենում, ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի կայացվում: ՊՆ-ում, գլխավոր վարչությունում, կառավարությունում լինում են նիստեր, քննարկումներ, որոշվում են տեսականին, չափաքանակը, գները. միջպետական բարդ գործընթաց է:

Հարցին, թե Հայաստանի համար կան արդյոք առաջնային զինատեսակներ` խոսնակը նշեց, որ ինչպես բազմիցս ասել է երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դրանք մեր ռազմավարությանը համահունչ նոր սերնդի, գերճշգրիտ, հեռահար հարձակողական, բազմաֆունկցիոնալ զինատեսակներն են:

ՍԱՏՄ-ն նմուշառում է իրականացրել Մեյմանդարի շուկայում Պատկերասրահից թանկարժեք կտավներ են հափշտակվել. ԱԱԾ-ն հայտնաբերել է Վարչապետ Փաշինյանը Իսլանդիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ Կավը՝ Աստծուց մինչև տիեզերք. Գարսևան Հարությունյանի բացահայտումները Քաղաքական իրականությունն ու շահերի ակնհայտ բախումը Դա արդեն շախմատին չի վերաբերվում․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Ռուս սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութ անցկացնելու փորձը Ադրբեջանում չորս մարդ է զոհվել շուկայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով էներգաարդյունավետության զարգացում․ մաստեր կլաս` E-FIX ծրագրի շրջանակում Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին այրվել է ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն Երեւանի ավագանին արտահերթ նիստ է հրավիրել. Օրակարգում է նաեւ աղբահանության հարցը (ուղիղ) Արցախում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ. ներգրավված է շուրջ 10.000 զինծառայող Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում Ալումյանը հրաժարվեց ասել, թե ինչ են քննարկել Կոպիրկինն ու Քոչարյանը Մանվել Գրիգորյանի վիճակի մեջ դրական դինամիկա չի նկատվում. «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն ՊՍԺ-ն պատրաստ է հրաժարվել Նեյմարից Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից Փրկարարները Երևանում, Եղեգնաձորում և Արզնիում օձեր են հայտնաբերել
website by Sargssyan