Մսամթերքի արտադրության ժամանակ օգտագործվող E 250-ի օգուտն ու վնասը
ОбществоՆատրիումի նիտրիտը, որը սննդամթերքի մակնշման ցանկում նշվում է որպես E 250, համարվում է հավելանյութ: Այն քիմիական նյութ է, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության ժամանակ: Օգնում է սննդամթերքի համային և գունային հատկությունները երկար պահպանելու համար, և թույլ չի տալիս, որ օդի հետ շփվելիս սննդամթերքն իր գույնը փոխի:
Նատրիումի նիտրիտը չունի ո՛չ հոտ, ո՛չ համ: Շատ լավ լուծվում է ջրում: Այն ունի նաև հակաբիոտիկ հատկություններ: Կարող է ոչնչացնել բազմաթիվ վտանգավոր հիվանդություններ առաջացնող մասնիկների, ինչպես, օրինակ, բոտուլիզմի հարուցիչին: Այն նաև համարվում է թունավոր և քաղցկեղածին նյութ: Նատրիումի նիտրիտի չարաշահումը կարող է լուրջ թունավորման պատճառ դառնալ, նույնիսկ հանգեցնել մահվան:
Նատրիումի նիտրիտ պարունակող սննդամթերքի շատ օգտագործումը կարող է մկանային տոնուսի և արյան ճնշման կտրուկ նվազման պատճառ հանդիսանալ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ E 250 պարունակող սննդամթերքի հաճախակի օգտագործումը կարող է նաև հաստ աղիքի քաղցկեղ կամ թոքերի անբավարարություն առաջացնել օրգանիզմում: Մթամթերքի կտրված շերտի վրա գոյացող մոխրագույն երանգից խուսափելու համար E 250 հավելումը լայնորեն կիրառվում է երշիկի արտադրության մեջ, որը բակտերիաների զարգացումը կանխելուց բացի կայուն է պահում նաև մսամթերքի վարդագույն երանգը:
Եվրամիության երկրներում E 250 հավելումը թույլատրվում է ավելացնել միայն աղի մեջ, ոչ ավել, քան 0,6 %-ի չափով: Աղի մեջ թույլատրելի չափաքնակից ավելի շատ ավելացնել չի կարելի, քանի որ այն կարող է օրգանիզմի համար վտանգավոր լինել: Նատրիումի նիտրիտը թուլացնում է նաև թթվածնի փոխանցումը արյան մեջ, ինչն էլ իր հերթին ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա:
Առողջությունը պահպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս E 250 հավելում պարունակող սննդամթերք շատ չօգտագործել, քանի որ այն բավականին է լավ է յուրացվում օրգանիզմում: Իսկ դրա ազդեցությունը թուլացնելու կամ չեզոքացնելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ E և C վիտամին պարունակող սննդամթերք ուտել: