Տաշիրում վագոն-տնակ է այրվել
Հասարակություն«911» ծառայությանը hունիսի 15-ին`ժամը 14:17-ին տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրի տարածքում այրվում է չբնակեցված վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:30-ին, մարվել՝ 15:11-ին:
Այրվել են վագոն-տնակի ներքին պատերը՝ մոտ 18 քմ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: