«Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են»
ԲլոգԱնդրադառնալով այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այն քաղաքական ուժը, որը չունի գաղափարախոսություն, արժեհամակարգ, հստակ սկզբունքներ `ՀՀ-ում անելիքչունի: Վերջապես Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարեց այն, ինչ ընդդիմությունըտարուց ավել ասում է:
Այո՛, Ձեր գործունեությունը դա եւս ապացուցում է, որ դուք անդեմ «ուժ» եք, չունեք ազգային օրակարգ, գաղափարախոսություն, նույնիսկ զարգացման ծրագիր: Դուք լուրջ մարտահրավեր եք մեր հայրենիքի, մեր ազգի արժեհամակարգի, հայրենասիրության, միասնության համար:
Ցավում եմ, որ մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն:
Այո՛, դուք ամբոխ եք, եւ ոչ ավելին»: