Մանվել Գրիգորյանի կնոջը պատկանող ծիրանի այգին այրվել է

Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին այրվել է։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը։

«Երեկ երեկոյան ժամը 19։43-ին ԱԻն ահազանգ է ստացվել, որ  Էջմիածնի քաղաքում գտնվող՝ Նազիկ Ամիրյանին պատկանող տարածքն այրվում է։ Այրվել է 3․5 հեկտար խոտ, որտեղ գտնվել է 400 ծիրանի ծառ, որոնք, հավանաբար, վնասվել են։ Մեր ջոկատը արագ հասել է դեպքի վայր և մեկ ժամվա ընթացքում հաջողվել է մարել հրդեհը։ 20։56-ին գործողությունն ամբողջովին ավարտված է եղել»,- ասաց Զարգարյանը։

Մենք կապ հաստատեցինք նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ՝ հասկանալու՝ արդյոք դիտավորություն տեսնո՞ւմ է կատարվածում, թե ոչ, սակայն վերջինս նշեց, որ հրդեհի վերաբերյալ տեղեկություն չունի․ «Ես հանձնարարեցի հետաքրքրվել՝ արդյոք հրդեհվել է տվյալ անձին պատկանող որևէ տարածք, ինձ փոխանցեցին, որ ոչ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն 232 հազար 917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1 մլրդ 228 մլն 176 հազար 342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 մլրդ 225 մլն 3 հազար 300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37 մլն 101 հազար 100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է այն բանում, որ ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել տարբեր տեսակի հափշտակություններ։

Սոնա Հարությունյան

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը. «Փաստ» «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար». «Փաստ» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ. «Փաստ» ՈՒՂԻՂ. Խորհրդարանը հերթական նիստերն է հրավիրել. Օրակարգում 21 հարց է ՈՒՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա». «Փաստ» Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին. «Փաստ» Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ» «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում». «Փաստ» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն. «Փաստ» Եվրանեսթը կարևոր չէ, այլ հարց է շախմատը. «Փաստ» Գև­որգ Կոս­տա­նյա­նը Մոսկ­վա­յում հանդիպել է ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զին. «Փաստ» Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած
website by Sargssyan