Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Քաղաքական իրականությունն ու շահերի ակնհայտ բախումը

Analysis

Իրանի հարցում ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համագործակցությունն ունի իր սահմանները: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մայիսի 14-ի այցին Կրեմլում, առանց չափազանցության, սպասում էին։ Մարտին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցը Դոնալդ Թրամփից հանեց «դավադրության» մեղադրանքները և ուղիղ կապի ալիքների պատուհանը նորից բացվեց: Դա հատկապես արդիական է հիմա, որովհետև ԱՄՆ-ը ձգտում է ոչ միայն «դարի գործարք» կնքել Պաղեստինում ու Սիրիայի հարցի լուծում տալ, այլև, որ ավելի կարևոր է, անկյուն քշել Իրանին: Իր ճնշումից առավելագույն օգուտ քաղելու համար ԱՄՆ-ը ցանկանում է, որ Մոսկվան կամ աջակցի, կամ գոնե մնա չեզոք: Թեպետ Պոմպեոյի այցը որևէ ճեղքումի չհանգեցրեց, կողմերին հնարավորություն տվեց համագործակցության ուղիներ որոնել: Նրանք մտադիր են այդ ուղիներն օգտագործել հունիսի վերջին Երուսաղեմում ԱՄՆ-ի, ՌԴի, Իսրայելի անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպմանը: Կրեմլն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է ԱՄՆ-ի նկատմամբ որոշակի բարի կամք դրսևորել: Պոմպեոյի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանին խորհուրդ տվեց հույս չդնել Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի հետ իր դիմակայության մեջ միջուկային համաձայնագրի հարցով:

Երկու շաբաթ անց Bloomberg գործակալությունը տեղեկացրեց, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին С-400 զենիթահրթիռային համակարգեր վաճառել, թեպետ խնդրանքն Իրանի քաղաքական վերնախավից էր: Հաշվի առնելով՝ որքան քաղաքական խնդիրներ են կուտակվել այդ խնդրով, խելամիտ է ենթադրել, որ ռուսական կողմը կգործի զգուշությամբ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացման հեռանկարին ու տարածաշրջանային մյուս կարևոր խաղացողների՝ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի դիմադրությանը: Հիմա Թուրքիան ԱՄՆ-ի հետ դիվանագիտական դիմակայության մեջ է С-400-ի սեփական գործարքի պատճառով, և ռիսկ կա, որ Վաշինգտոնը կարգելափակի ամերիկյան F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Նշենք, որ Սաուդյան Արաբիան ևս հետաքրքրված է ռուսական զենիթահրթիռային համակարգով՝ հույս ունենալով ստանալ ԱՄՆ-ի վրա ճնշման լծակ:

Ակնհայտ է, որ բացի քաղաքական նկատառումներից, Ռուսաստանն ունի բավականաչափ տեխնիկական դժվարություններ С-400-ի պատվերը կատարելու համար: Հնարավոր է՝ այս պահին С-400 Իրան հասցնելու հնարավորություն Մոսկվան ուղղակի չունի: Միևնույն ժամանակ՝ Իրանի վրա ուժեղացված ճնշումը Մոսկվային գուցե նաև ձեռնտու է՝ համենայն դեպս՝ կարճաժամկետ հեռանկարում: Իրանի նավթի արտահանման կտրուկ կրճատումը Ռուսաստանին պատրավակ է տալիս պահանջել նավթի հանույթի իր քվոտայի մեծացում ՕՊԵԿ-ի հետ Վիեննայի համաձայնագրով, որ սահմանափակում է նավթի հանույթը բարձր գների պահպանման համար, որին ձգտում են ռուսական էներգետիկ հսկաները՝ հատկապես «Ռոսնավթը», որ քանիցս քննադատել է գործարքը: Հուլիսի սկզբին ՕՊԵԿ-ի ու գործընկերների հանդիպմանը, որտեղ լուծվելու է 2019-ի երկրորդ կեսի նավթահանույթի ծավալների հարցը, Մոսկվան կպահանջի, որ պատժամիջոցների պատճառով Իրանի չարդյունահանած նավթի բաժինը վերաբաշխվի համաձայնագրի մասնակիցների միջև: Դա թույլ կտա նավթի միջազգային շուկան կայուն պահել և խուսափել նավթի գնի տատանումներից: Բացի այդ՝ Ռուսաստանը կարող է օգտագործել Իրանի կանխատրամադրվածությունը ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առանցքի դեմ, որ ամրապնդի իր դիրքերը Սիրիայում: Չնայած Դամասկոսին աջակցության մեջ դաշնակից լինելուն՝ Մոսկվան վերջերս փորձեց սահմանափակել Իրանի ազդեցությունը որոշ ռազմավարական շրջաններում՝ սեփական դիրքերն ամրացնելու համար: Նշանակու՞մ է դա, որ Մոսկվան աջակցում է ԱՄՆ-ի «առավելագույն ճնշման» կամ նույնիսկ Իրանում իշխանության փոփոխության մարտավարությանը:

 Նախ՝ Մոսկվան Թեհրանին համարում է կարևոր խաղացող Մերձավոր Արևելքում ու ամերիկյան հեգեմոնիայի դեմ պատվար: Նրա շահերից է բխում, որ տարածաշրջանը մնա բազմաբևեռ: Երկրորդ՝ չնայած տարաձայնություններին՝ Իրանը պետք է Ռուսաստանին, որ վերջ դնի սիրիական ճգնաժամին: Կրեմլը հիանալի հասկանում է, որ Սիրիայից Իրանի լրիվ դուրս գալու մասին բոլոր խոսակցությունները պարզապես ինքնասիրաշահում են: Վերջին 8 տարիներին իրանցիները այնքան են խորացել Սիրիայի վարչակարգի ու զինված ուժերի մեջ, որ նրանց հեռանալը կհանգեցնի քաղաքական ու ռազմական համակարգի փլուզմանը, որին Մոսկվան պատրաստ չէ: Երրորդ՝ երկրները համագործակցում են և Կասպյան տարածաշրջանում, և Միջին Ասիայում՝ էներգետիկայից մինչև անվտանգություն: Օրինակ՝ 1990-ականների կեսին Իրանն օգնեց Ռուսաստանին դադարեցնել քաղաքացիական պատերազմը Տաջիկստանում: 2008-ին, երբ Արևմուտքւ շտապեց մեղադրել Ռուսաստանին Վրաստանի հետ պատերազմի համար, Իրանը դե ֆակտո աջակցեց իր գործընկերոջը և պաշտպանեց Ռուսաստանի դիրքորոշումը: 2018-ին Թեհրանը նույնիսկ աջակցեց Մոսկվայի առաջադրած շրջանակային համաձայնագիրը Կասպից ծոցի իրավական կարգավիճակի վերաբերյալ, թեպետ փաստաթուղթը ստորագրած ծովափնյա 5 երկրներից Իրանի շահերն ամենաքիչն են հարգված: Չորրորդ՝ Կրեմլն արդեն երկու անգամ փորձել է Իրանին աջակցությունը փոխանակել Արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններով, ու երկու անգամ էլ՝ անարդյունք: Հազիվ թե նույն սխալը երրորդի:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Դուշանբեում ասիական երկրների միջազգային համաժողովում ասել է, որ եթե 2015-ի միջուկային համաձայնությունը կնքած պետություններից դրական ազդակներ չլինեն, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի պարտավորությունները: Ռոհանին չի հստակեցրել, թե Իրանը կոնկրետ ո՞ր պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»: Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ:

 Անդրանիկ Հարությունյան

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer