Հայտնիները սպորտի և հումորի մեջ․ «Վիտամինը» նոր նախագիծ է սկսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նյութի աղբյուր՝ tert.am

Սպորտ, ժամանց և հումոր․ այս ամենը մեկտեղված է «Վիտամին» փրոդաքշընի և «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծում՝ Sport Club-ում: Հաղորդման ձևաչափը, ըստ պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի, նախադեպը չունեցող է՝ ամբողջը մտածել ու կազմել է իրենց թիմը։ Tert.am Life-ի հետ զրույցում պրոդյուսերը բացահայտել է հաղորդման մանրամասներն ու նշել, որ  հեռուստադիտողները հայ հայտնիներին տեսնելու են այլ իրավիճակներում։

«Ի տարբերություն մեր մյուս նախագծերի, որոնք նման են արտերկրում արդեն հայտնի ձևաչափերին, սա իր տեսակով նոր է։ Ունենք 360 աստիճան ձևաչափով տաղավար, նման բան, համենայն դեպս, մեր դաշտում դեռևս չկա։ Մի կողմից բեմական ժանր է՝ զրուցում են հյուրերի հետ, մյուս կողմից՝ սպորտային «հրապարակ», որտեղ  տեղի է ունենում մարզական մասը։ Փոքրիկ ինչ-որ բաներ չեն տեղի ունենում, իրական խաղեր են՝ հետաքրքիր սպորտաձևերով»,- ասաց պրոդյուսերը։

Նախագիծն ունի սպորտային ուղղվածություն՝ հաղորդավարը Գրիգ Գևորգյանն է, որպես նրա օգնականներ, պրոդյուսերի գնահատմամբ՝ ավելի շատ խանգարողներ, հանդես են գալու Պոնչը՝ Տարոն Իսպիրյանը և Գոռ Բարսեղյանը։

Նախագծի կառուցվածքի մասին խոսելիս պրոդյուսերը նշեց՝ մասնակիցները լինելու են շոու բիզնեսի կամ քաղաքական դաշտի ներկայացուցիչներ և մարզիկներ։

«Մեր բոլոր հյուրերին ներկայացնելու ենք սպորտային տեսանկյունից։ Մի կողմից հրավիրելու ենք մարզիկների, որոնք գուցե այնքան հայտնի չեն, որքան պետք է, մյուս կողմից ՝ շոու բիզնեսից, քաղաքական դաշտից հայտնի դեմքերի։ Հետաքրքիր իրավիճակներ ենք ստանալու, իսկ վերջում լինելու է մեկ խաղ՝ օրինակ՝ հյուրերը բռնցքամարտի ձեռնոցներով բասկետբոլ են խաղալու կամ մեկ այլ փորձություն են անցնելու»,- ասաց նա՝ հավելելով, որ հաղորդումը միտում ունի պրոպագանդել սպորտը, ինչ-որ չափով հայտնի դարձնել մարզիկներին, որոնց հեռուստադիտողը, գուցե, դեռ չի հասցրել ճանաչել։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովն ինչո՞ւ չի հրավիրում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Մար­դա­տար գնաց­քի շո­գե­քար­շը, չկա­րո­ղա­նա­լով ար­գե­լա­կել, ճեղ­քել է եր­կա­թու­ղա­յին կա­յա­րա­նի պա­տը և ըն­կել փո­ղոց Ար­դյոք դուք ունե՞ք հա­մա­տեղ սե­փա­կա­նու­թյուն Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա շուրջ 30 տոկոսով Հայաստանի հյուպատոսը խորհուրդ է տալիս հրավիրել Քիմ Քարդաշյանին Դաժան սպանություն՝ Երեւանում. դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել 64-ամյա կնոջ պարանոցին, կրծքավանդակին Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը. «Փաստ» «Պո­չամ­բար­ներն աղե­տա­լի վի­ճակ են ստեղ­ծել Հա­յաս­տա­նի հա­մար». «Փաստ» Նոր նախագծում կա՞ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան իրա­վի­ճա­կի նա­խադ­րյալ­ներ. «Փաստ» ՈՒՂԻՂ. Խորհրդարանը հերթական նիստերն է հրավիրել. Օրակարգում 21 հարց է ՈՒՂԻՂ. Փաշինյանը մասնակցում է «Հանուն անտառների. գլոբալ ջանքերը եւ Հայաստանը» գագաթնաժողովին «Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա». «Փաստ» Ին­տեր­նե­տա­յին ոլոր­տում վե­րահս­կո­ղու­թյան մե­խա­նիզ­մի ներդ­րու­մը հա­կա­սում է հան­րա­յին շա­հե­րին. «Փաստ» Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ» «Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում». «Փաստ» ՀԱԿ-ը շահագրգիռ է, իսկ իրավաբաններն այլ կարծիք ունեն. «Փաստ» Եվրանեսթը կարևոր չէ, այլ հարց է շախմատը. «Փաստ» Գև­որգ Կոս­տա­նյա­նը Մոսկ­վա­յում հանդիպել է ՌԴ գլխա­վոր դա­տա­խա­զին. «Փաստ» Կլիմայի փոփոխության սպառնալիքը գերազանցել է միջուկային պատերազմի հեռանկարը Արարատի մարզում Volkswagen-ը բախվել է ЗИЛ-ին. կա տուժած
website by Sargssyan