Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կավը՝ Աստծուց մինչև տիեզերք. Գարսևան Հարությունյանի բացահայտումները

Culture

Բարսեղ Հարությունյանը կավագործություն, բրուտագործություն և քանդակ է դասավանդում Դավիթաշեն վարչական շրջանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում:

Թանգարանային գիշեր միջոցառման ժամանակ հյուընկալվել էր Էրեբունի արգելոց-թանգարանում և ներկաներին ծանոթացնում էր կավագործության հմտություններին: Վարպետության դասի ժամանակ երեխաներին ու մեծերին ցույց էր տալիս, թե ինչպես պետք է կավը հունցել, դրանից գեղեցիկ իրեր պատրաստել:

Ներկաների ոգևորությունն այնքան մեծ էր, որ հնարավոր չէր անտարբեր անցնել վարպետի և նրա շուրջ հավաքվածների կողքով: Զրույցի ընթացքում վարպետ Հարությունյանն ասաց, որ Հայկական լեռնաշխարհում կավը որպես շինանյութ այնքան էլ չի օգտագործվել: Հիմնականում քարերով են կառուցել եկեղեցիներն ու տները, իսկ կավը դեռևս հազարամյակներ առաջ օգտագործել են անթներ և այլ առարկաներ պատրաստելու համար: Ներկայումս շարունակվում է հրաշագործ կավանյութի նորանոր բացահայտումները: Դրա շնորհիվ կավը սկսել են օգտագործել նույնիսկ տիեզերագնացության մեջ:

«Տիեզերանավի թռիչքի ժամանակ փոչից երեվացող այրվող կրակն այնքան հզոր է, որ ոչ մի մետաղ դրան չի դիմանում: Ուստի, տիեզերանավի բոլոր այն ծխնելույզները, որտեղից կրակը դուրս է գալիս կավից են պատրաստում: Ճապոնացիները կավից մատուռ են պատրաստում, առանց ջրի հովացման տեխնիկայի»,- ասաց վարպետը:

Նա պատմեց նաև, թե հազարամյակներ առաջ, երբ ո՛չ էլեկտրական հոսանք կար, ո՛չ էլ այլ միջոցներ, մարդիկ միևնույն է կարողացել կավը թրծել: Առանց դրա կավե իրերը չէին պահպանվի մինչև մեր օրերը:

«Կավն անպայման պետք է թրծել, առանց դրա այն չի դիմանա: Հազարամյակներ առաջ նույնիսկ թեփ այրելով են մարդիկ կավը թրծել: Սպասել են, որ ուժեղ քամի լինի: Առանց քամու, այսինքն, թթվածնի մեծ քանակության, չէին կարող թրծման պրոսեց իրականացնել: Հախճապակին ևս կավից են ստանում: 1400 oC ջերմաստիճանի պայմաններում է այն թրծվում: Այդ ջերմաստիճանի տակ երկաթը «ջուր» է դառնում, մինչդեռ հախճապակու համար դա համարվում է թրծման ջերմաստիճան»,- ասաց Գարսևան Հարությունյանը:

Կավով աշխատելը նրա համար երջանկություն է: Այդ ժամանակ նա նույնիսկ տարերքի մեջ է ընկնում: Եվ ինչքան էլ հոգնած լինի, կավի հետ աշխատելիս սկսում է հանգստանալ, անկեղծացավ վարպետը: Նա պատմեց նաև, որ բրուտագործական անիվը ևս կավի մշակման ժամանակ կարևոր գործիք է համարվում: Այն օգնում է կավից պատրաստված առարկայի պատերը հարթեցնել:

«Ի դեպ, բրուտագործական անիվն ավելի շուտ է հայտնաբերվել, քան սայլերի անիվը: Ես դրանում համոզված եմ, քանի որ Մեքսիկայում, Հարավային Ամերիկայում մինչև սայլի անիվի հայտնվելը բրուտագործական անիվ եղել է: Սայլի անիվը եվրոպացիներն են տարել Ամերիկա մայրցամաքներ, բայց նշածս երկրներում մինչ այդ էլ բրուտագործական անիվը պտտվել է: Այստեղից հետևություն, որ բրուտագործական անիվն ավելի շուտ է հայտնաբերվել, քան սովորական անիվը: Սա ամենամեծ գյուտերից մեկն է, որը պետք է իմանալ»,- ասաց վարպետը:

Հարցին, թե ինչպե՞ս են հազարամյակներ առաջ մարդիկ մտածել, որ կավից կարելի է առարկաներ պատրաստել, Գ. Հարությունյանն ասաց, որ կա՛մ դա պատահականության արդյունք է եղել, կա՛մ էլ Աստծո մատն է խառնված եղել դրան:

«Ես համոզված եմ, որ վերևից ստացած շնորհ է եղել: Նույնիսկ Աստվածաշնչում է կավի մասին նշվում: Ադամն էլ է կավից պատրաստվել: Հողով քանդակել հնարավոր չէր: Միայն կավով էր հնարավոր մարդ քանդակել: Մի խոսքով կավը Աստծո սիրած խաղալիքն է եղել, այդ պատճառով էլ դրանից է իր սիրած էակին պատրաստել:

Բացի այդ, հազարամյակներ առաջ մարդիկ պետք է կարողանային տեղից տեղ ջուր տեղափոխել: Կա՛մ պետք է տիկերով դա անեին, կա՛մ անոթներով: Նշեմ նաև, որ կավը բավականին հզոր հատկություններ ունի: Այն ռադիում է պարունակում, որը վերացնում է միկրոբները: Ուստի կավե անոթներն ավելի շատ են օգտագործվել: Մի խոսքով կավը միայն նյութ չէ, այն իր մեջ բազմաթիվ և դեռևս չբացահայտված գաղտնիքներ է պարունակում, որը հարկավոր է ուսումնասիրել, բայց որ այն Աստվածային մյութ , երկու կարծիք լինել չի կարող»,- ասաց վարպետը:

Հավելենք նաև, որ խեցեգործության պատմության մեջ նշանակալից են հին հայկական սևապատկեր և կարմրապատկեր սկահակները և թրծակավե արձանիկները։ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են մ. թ. ա. VII հազարամյակին։ Մ. թ. ա. IV հազարամյակի սկիզբը. հատկանշվում է իբրև «խեցեգործական նեոլիթի» նոր դարաշրջան, երբ հայտնի էր արդեն թրծումը և ամանների կոպիտ զարդանախշումը։

Ուշ բրոնզի դարաշրջանը՝ մ. թ. ա. XI-X դդ., հատկանշվում է «բրուտագործական օղակի» օգտագործմամբ։ Խեցեգործական իրերն ընկալվում են իբրև քանդակ, որոնք կոշկաձև անոթներ էին՝ զարդարված կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակ ուղղահայաց ակոսներով։

Ուրարտական բնակավայրերում հայտնաբերված խեցեղենն աչքի է ընկնում անգորների օգտագործմամբ, զարդանախշի տեսակների (փոսիկավոր, փայլեցրած, ծեփածո, նկարազարդ) բազմազանությամբ, ստատիկ հանդիսավոր հորինվածքներով։ Հելլենիզմի դարաշրջանում՝ մ. թ. ա. III-I դդ., տարածում են գտնում թրծված կավե փոքրածավալ արձանիկները, իսկ խեցե ամանները առանձնանում են ձևերի բազմազանությամբ։

Վաղ միջնադարի՝ IV-IX դդ. խեցեգործությունը ներկայանում է հազվագյուտ բարձրարվեստ նմուշներով՝ հայտնաբերված Դվինի և Զվարթնոցի պեղումներից։ Բացի բարձրաքանդակ զարդանախշից, առկա է նաև հում անգոբի վրա երկրաչափական, երբեմն բուսական և կենդանակերպ ջնարակված նախշազարդը։

 

Արմինե Գրիգորյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal