Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Համահայկական 7-րդ խաղերը լինելու են փառահեղ. Իշխան Զաքարյան

Հարցազրույց

Այս տարի Համահայկական 7-րդ խաղերն անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Այն ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը և նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, որն արդյունավետ աշխատում է: Գաղափարին անվերապահորեն աջակցում են նաև Արցախի իշխանությունները: Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Համահայկական 7-րդ խաղերի, կազմակերպչական աշխատանքերի և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, Համահայկական խաղերի բացմանը քիչ ժամանակ է մնում: Բոլոր խոչընդոտները հաղթահարվա՞ծ են, ի՞նչ փուլում են աշխատանքները:

- Համահայկական 7-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները կանոնավոր ընթացքի մեջ են՝ առանց շեղվելու նախապես սահմանված գրաֆիկից: Ինչպես գիտեք` խաղերն այս անգամ անցկացվելու են Երևանում և Ստեփանակերտում: Չեմ ուզում բացել բոլոր փակագծերը, բայց վստահ եմ` բոլորն են հասկանում, թե ինչ նշանակություն ունի այս խաղերի անցկացումը մեր երկու պետությունների համար պատմական այս փուլում: Նախապատրաստական աշխատանքներն, այո, բուռն ընթացքի մեջ են, աշխատում է պրոֆեսիոնալներից կազմված մի մեծ խումբ, աշխատում է գիշեր ու ցերեկ:

 

Գիտեք` նման միջոցառումները ունեն երկու կողմ. սովորաբար հանդիսատեսը, հիանալով բացման և փակման շքեղ միջոցառոմով, բուն մրցումների կազմակերպվածությամբ ու հստակությամբ, չի պատկերացնում, որ այդ ամենը հնարավոր է եղել ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ես դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Իմ գլխավորությամբ մեծ թվով մարդիկ աշխատում են, որ Համահայկական 7-րդ խաղերը Երևանում և Ստեփանակերտում անցնեն բարձր մակարդակով, ու մեր ժողովուրդը վայելի այդ շքեղ միջոցառումը: Խոչընդոտներ և խնդիրներ միշտ են լինում, ծագում են նորերը, անսպասելի տեղից և մարդկանցից, բայց դրանք չեն կարող եղանակ ստեղծել: Համահայկական խաղերը մեկ հոգու ցանկությամբ հնարավոր չէ կազմակերպել և իրականացնել:

Ավելի պարզ ասեմ. չլիներ խնդրի լիարժեք ըմբռնում և լիարժեք աջակցություն, ուղղակի հնարավոր չէր լինի այս խաղերը կազմակերպել: Ուզում եմ շեշտել, որ այս գաղափարը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակցությունը, նրա հանձնարարությամբ, կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, և մենք արդյունավետ աշխատում ենք: Այս գաղափարը ստացել է Արցախի իշխանությունների անվերապահ աջակցությունը. նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ ստեղծվել է կազմկոմիտե, որը գլխավորում է պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

Ես ուզում եմ հատուկ առանձնացնել խաղերի հենասյուն հանդիսացող մարզաձևի՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի աջակցությունը, որը բառիս բուն իմաստով ամենօրյա աշխատանքային ռեժիմով է աջակցում: Ես, ցավոք, չեմ կարող թվարկել բոլորի անունները, բայց հավատացնում եմ, որ մարդկանց, գործիչների, գործարարների, մարզաշխարհի ներկայացուցիչների մի մեծ խումբ, առանց որևէ անձնական շահի, անում է ամեն ինչ՝ ընդհանուր վերջնական հաջողության համար:

 

 

- Պարոն Զաքարյան, Ձեր ղեկավարած պատվիրակությունը նոր է վերադարձել պատմական Հայաստանից: Դատելով ռեպորտաժներից և տրվող տեղեկատվությունից՝ ուղևորությունը խիստ հագեցած էր: Ինչպե՞ս է այն տեղավորվում Համահայկական խաղերի համատեքստում:

- Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել շվեցարահայ բարերար Վարդան Սրմաքեշին` այս ուղևորությունը հովանավորելու համար: Խաղերի ջահը պետք է մեր պատմական Մուսա լեռից հասներ մինչև այս տարվա խաղերի մեկնարկի վայր՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ: Այս անգամ որոշեցինք ջահը բոցավառելու սիմվոլիկ արարողությունը զուգակցել գործնական հետաքրքիր կապերի հաստատման հետ: Ժամանակակից աշխարհում մարզական, մշակութային միջոցառումները հզոր գործիքներ են այլ մեծ խնդիրներ բարձրացնելու և լուծելու համար: Մենք իրականացրինք առաջին պատմական թռիչքը Երևանից Վան:

Մենք ունեցանք բավականին հետաքրքիր հանդիպումներ տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ունեցանք անկեղծ քննարկումներ, և սեղանին դրվեցին կարևոր և հետաքրքիր գաղափարներ: Իմ կողմից առաջարկվեց Համահայկական հաջորդ խաղերը անցկացնել նաև Վանում, ստեղծել, դարձյալ խաղերի շրջանակներում, Գյումրի-Կարս ձևաչափը և այլն: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի ընդլայնված պատվիրակությունը, բացի խաղերի ջահի վառման արարողությունից, հանդիպումներ ունեցավ Վանի, Մուշի, Կարսի, Իգդիրի քաղաքապետների հետ: Չեմ ուզում առաջ անցնել, բայց դրանք բոլորը կարևոր ու հեռանկարային հանդիպումներ էին:

Մեր հինավուրց մայրաքաղաք Անիում համահայկական խաղերի ջահը փոխանցվեց մեր այսօրվա հաղթանակների մայրաքաղաք Ստեփանակերտին: Սփյուռքի ջահը վառվեց Կիլիկիո թագավորության հերոսական վայրերից մեկում՝ Մուսա լեռան ստորոտում, և այդ պատիվը տրվեց ամերիկահայ բարերար, համահայկական խաղերի հիմնադիրներից Ալբերտ Բոյաջյանին: Կոմիտեի փոխնախագահ Ստեփան Դեր Բեդրոսյանի գլխավորությամբ ջահը հասավ Մուսա լեռան հերոսամարտի վայրը՝ լեռան գագաթը: Մուշ-Անի ճանապարհին մենք համահայկական խաղերի ջահը խոնարհեցինք Գևորգ Չաուշի գերեզմանին: Դժվար է նկարագրել այն հուզական պահերը, որ ունեցել է մեր պատվիրակությունն այս ուղևորության ընթացքում, դրանց մասին մենք արդեն պատմել ենք մեր հասարակությանը:

Իմ սկզբունքային դիրքորոշումն է. մեր հասարակությունը պետք է դառնա համահայկական խաղերի ողջ ընթացքի ակտիվ մասնակիցը, ոչ թե միայն դիտորդը: Այդ պատճառով մենք այս ողջ ընթացքում մանրակրկիտ տեղեկատվություն ենք տալու կատարված աշխատանքների վերաբերյալ, ներգրավել և ներգրավելու ենք լրատվամիջոցներին, հրավիրելու ենք մեծ թվով կամավորների:

 

- Պատվիրակությունների մասնակցության առումով կարող ենք արդեն ամփոփել նախնական պատկերը: Ովքե՞ր կգան, ի՞նչ կազմերով, ի՞նչ թվով:

- Իհարկե, կարող ենք, բայց ես կառաջարկեմ սպասել հայտերի ընդունման ժամկետի ավարտին: Մենք մշտական կապի մեջ ենք սփյուռքի մեր բոլոր հայաշատ համայնքների կառույցների հետ, ես տիրապետում եմ մոտավոր պատկերին, բայց կրկնում եմ` ժամանակ դեռ կա. թվերը փոխվելու են: Ժամկետի ավարտից հետո կազմկոմիտեն պլանավորում է ասուլիս, և մանրամասն բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Հետաքրքրությունը շատ մեծ է, կազմակերպչական աշխատանքները, անկախ բոլոր դժվարություններից, ընթացքի մեջ են:

 

- Հայկական բնավորության համաձայն, կարծես թե բոլորը չեն ուրախ, որ համահայկական 7-րդ խաղերը Հայաստանում և Արցախում կայանալու են նման շուքով: Դա ձեզ համար սպասելի՞ էր:

- Գիտեք, երբ թուրքական որոշ քաղաքներ այցելելուց հետո ադրբեջանցիները ոռնում էին իրենց բնորոշ վանկարկումներով և պաստառներով, ինձ մոտ միայն վստահությունն էր ավելանում, որ մենք շատ ճիշտ բան ենք անում և լավ ենք աշխատում: Երբ Երևանում են որոշ մարդիկ պատվիրում մեր դեմ արշավ, ինձ մոտ ակամայից զուգահեռներ են գնում նրանց և ադրբեջանական շրջանակների մտածողության, գուցեև՝ շահերի միջև: Ես չեմ ուզում մտածել, որ Երևանում որոշ մարդիկ կարող են շահագրգիռ լինել՝ վարկաբեկելու Համահայկական խաղերի գաղափարը: Առայժմ այսքանը: Ես իրավունք չունեմ շեղվելու խաղերի կազմակերպման ահռելի և չափազանց մեծ աշխատանքներ պահանջող գործընթացից: Հետո ժամանակ շատ կունենանք խոսելու նաև այլ հարցերի մասին:

Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»