Ոստիկանի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու գործն ընթացք է ստացել. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» օրաթերթին դիմել էին Նոյեմբերյանի մի քանի բնակիչներ՝ տեղեկացնելով, որ օրերս իրենց քաղաքում ճանապարհային ոստիկանության աշխատակիցը հետապնդել և ծեծի է ենթարկել մի քաղաքացու՝ հասցնելով նրան մարմնական վնասվածքներ: Խոսքը 15-ամյա մի տղայի մասին է:
Ընդունելով հանդերձ, որ 15-ամյա անչափահասն իրավունք չուներ լինել մեքենայի ղեկին, այդուհանդերձ, հարց է առաջանում՝ արդյոք այդ իրավախախտումը պատճառ կարո՞ղ էր լինել, որպեսզի ոստիկանն իրեն թույլ տար՝ նրան մարմնական վնասվածքներ հասցնել:
«Փաստը» դիմեց ՀՀ ոստիկանությանը՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել այս գործը: Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին. «Ոստիկանության պետի կողմից նշանակված ծառայողական քննություն կա, իսկ վնասվածք հասցնելու փաստով ստեղծված նյութերն այս պահին ուղարկվել են դատախազություն՝ ընդդատության հարցը լուծելու համար»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում