Ավելացած դրամական միջոցներ, այլ եկամուտներ. ի՞նչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Տիգրան Ավինյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 2,475 ԱՄՆ դոլար և 3 000 000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցներն ավելացել են՝ կազմելով 12 475 ԱՄՆ դոլար և 7 000 000 ՀՀ դրամ: Տիգրան Ավինյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա դրամական միջոցները կազմում էին 2475 ԱՄՆ դոլար և 600 000 ՀՀ դրամ:
Հայտարարատու պաշտոնատար անձի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 13 271 256 ՀՀ դրամ: Նշված եկամտից 12 429 256 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 842 000 ՀՀ դրամը՝ ստացված փոխառություններից (վարկեր):
Տիգրան Ավինյանը 2018թ. հարկային տարում եկամուտներ է ստացել նաև արտարժույթով, որոնք կազմել են 5000 ԱՄՆ դոլար, 5450 ԱՄՆ դոլար, 1435 ԱՄՆ դոլար, 1775 ԱՄՆ դոլար և 960 ԱՄՆ դոլար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում