«Ռիսկային չարի՞ք», թե՞ փրկության երաշխիք. «Փաստ»
Քաղաքական«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:
Ի դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:
Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավմանը և դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:
Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում