Փաստաբանը Ռոբերտ Քոչարյանի գործի մասին. հայկական արդարադատությունը հեռու է եվրոպական հիմնարար սկզբունքներից

Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր հայտնաբերում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային ֆինանսաքաղաքական քրեական գործերով ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանը։

«Նորմալ ժողովրդավարական պետություններում երբ դատավորին ասվում է՝ սխալներ մի կատարիր, դա առաջին հերթին նշանակում է ազատություն։ Հայաստանում դա նշանակում է բանտ նստեցնել: Ռոբերտ Քոչարյանին վերաբերող դատավարությունում օրեցօր բացահայտում ենք, թե որքան հեռու է հայկական արդարադատությունը եվրոպական հիմնարար սկզբունքներից, որոնցից է անմեղության կանխավարկածը։ Դատավորը, որը կիրականացնի այդ սկզբունքները Հայաստանում, կմտնի պատմության մեջ»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դիտարկելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, մայիսի 18-ին որոշել էր ազատ արձակել Հայաստանի նախկին նախագահին Արցախի գործող եւ երկրորդ նախագահներ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ։

Արդեն մայիսի 20-ին դատարանը որոշում կայացրեց կասեցնել գործի քննությունը եւ դիմել Սահմանադրական դատարան՝ ճշտելու Քրեական օրենսգրքի հոդված 300.1-ի 1-ին մասի եւ դրա հետ կապված՝ հոդված 300-ի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին։ Օրերս ՍԴ-ն որոշում է կայացրել երկարացնել Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը Հայաստանի երկրորդ նախագահի եւ մյուսների դատավարության դադարեցման մասին։

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Մխիթարյան միաբանության այցելուների մատյանում (լուսանկար) Շմոլ գազի թունավորումից մահացած ընտանիքի անդամների հուղարկավորությունը Նոր Հաճնում Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Երեւանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք. նպա­տակ չու­նեն հաշ­վի առ­նել ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը. «Փաստ» «ՀԺ». Շմոլ գազից մահացած ընտանիքի հայրը Հայաստանում է Լոռիում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր (ֆոտո) «Պետք է հեն­վենք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վրա, մնա­ցած ամեն ինչ կգա ու կգնա, ոչ մի հետք չի թող­նի». «Փաստ»
website by Sargssyan