Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրին Օհանյանի և Խաչատուրովի պաշտպանները

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքների դեմ իրենց առարկությունները ներկայացրեցին 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը և Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը: Դատարանում խոսել են նաև Մարտի 1-ի գործով տուժած անձինք, ովքեր նշել են, որ միանում են մեղադրող կողմի ներկայացրած բողոքին: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին:

Հունիսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանում իրենց բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
 
Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:
 
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի և անհիմն որոշում էր կայացրել, որով փոփոխել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը, ինչպես նաև գործի վարույթը կասեցրել և ուղարկել Սահմանադրական դատարան:
 
Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:
 
Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր․ Արծրուն Հովհաննիսյան ՈՒՂԻՂ. Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը Սևանի հարցը դարձել է փակ շղթա, որից դուրս գալու ելքեր առայժմ չկա «Արսենալ»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել է ավտոճանապարհների նորոգումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին բա­ժան­վել է եր­կու մա­սի՝ կա­թո­լիկ և ուղ­ղա­փառ, Անգ­լի­ա­յում պաշ­տո­նա­պես ար­գել­վել է համ­բուր­վե­լը Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում «Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած եկամուտ․ «Փաստ» «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը. «Փաստ» Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Եվ­րո­պա­կան երկր­նե­րի հետ նման հա­մե­մա­տու­թյունն առն­վազն ամոթ է». «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Քա­ղա­քա­կան ուժը դա­տա­կան գոր­ծու­նե­ու­թյա­նը մի­ջամ­տե­լու գայ­թակ­ղու­թյուն ունի. «Փաստ» Կիրառել պատժիչ նոր գործիքներ. «Փաստ» Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն». «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Սպանություն Աբովյան քաղաքում․ դպրոցի բակում հայտնաբերվել է 34-ամյա երիտասարդի դի
Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին Հռիփսիմե Հակոբյանը նման կարճ շրջազգեստ է հագել ոտքերի ցելյուլիտը ցուցադրելո՞ւ համար Ովքե՞ր են ասպետները՝ սպիտակ ձիով փրկիչնե՞ր, թե՞ մարդասպաններ Անհավատալի է, որ այնքան կանացի ու սեքսուալ Իննա Խոջամիրյանն այսքան կոպիտ, տղայական կարող է լինել (լուսանկարներ) Խոյերի համար օրը բացում է անսահման հնարավորություններ․ հուլիսի 16-ի աստղագուշակը Երիտասարդն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն էր անում, սակայն մի քանի րոպե անց նա մահացավ Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը Ինչո՞ւ է Անահիտ Կիրակոսյանը իրականում լքել «Women’s Club»-ը Ընտրեք այս փոստատար աղավնիներից մեկին և պարզեք ինչ է սպասվում ձեզ մոտակ 3 օրերին
website by Sargssyan