Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների բողոքները քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունն ավարտելու մասին։

Առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։

Դատարանը նման որոշման հանգեց այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները պնդեցին նախևառաջ անդրադառնալ փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդությանը։

«Պաշտպանական կողմը առարկություններ ներկայացնելու փոխարեն խնդրեց դատարանին նախևառաջ առաջնահերթության կարգով քննարկել իրենց միջնորդությունը։ Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խափանելուն, դատական նիստն անհարկի ձգձգելուն,  իրենց վերապահված իրավունքի իրացումից, ըստ էության հրաժարվելուն, ելնելով արդարադատության շահերից, դատական ստուգումը համարվում է ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատական ակտեր կայացնելու»,–հայտարարեց դատավորը։

Բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25–ին ժամը 16։00–ին։

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուց գողացել են խաչեր, սրբապատկերներ եւ փող Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Ընտանեկան նպաստների նոր համակարգի գլխավոր սկզբունքներից մեկը լինելու է աշխատանքի մոտիվացիան. Վարչապետի խորհրդական Հրդեհներ՝ հանրապետության տարբեր տարածքներում Ի՞նչն է հանդիսացել Ստյոպա Սաֆարյանի մեքենայի վթարի պատճառ Սամցխե-Ջավախքի Կարծախ գյուղում նշվել է Ջիվանու օրը Արմավիրում սկեսուրը ծեծել է հղի հարսին Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՅԴ Հայ Դատի մոսկովյան հանձնախմբի ներկայացուցիչների հետ ՀՀ օրենսդրության մեջ ներդրվում են «մայնինգ», «կրիպտոարժույթ», «բլոկչեյն» եզրույթները Հենրիխ Մխիթարյան․ Լավ խաղ «Ֆիորենտինայի» դեմ (ֆոտո) Կրկին մեդալ ունենք․ Արայիկ Հարությունյան Իջևանում անկարգությունների գործով 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ․ ՔԿ Արագիլների մասսայական անկման դեպքի կապակցությամբ ստուգվում են տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերը Գյումրիում ՀՀ վարչապետին ներկայացվել է 50 ներդրումային ծրագիր Տավուշի մարզպետը խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծել են Պերվոմայսկը (տեսանյութ) Փաշինյանը գիտի՞, թե ով է գյումրեցի բազմազավակ մորը տուն նվիրել Փրկարարները 1 շահմար, 1 գյուրզա, 2 իժ և 4 սահնօձ են բռնել
website by Sargssyan