Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն


Հե­ղա­փո­խա­կան հեր­թա­կան «էքս­պի­րի­մեն­տը». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարար նշանակելու մասին։

Հասկանալի է՝ ըստ Սահմանադրության, վարչապետի առաջարկությամբ, այսինքն՝ փաստացի վարչապետի նշանակմամբ:

Նոր նախարարն ընդամենը 28 տարեկան է ու, բնականաբար, լակոնիկ կենսագրություն ունի, ինչը նույնիսկ առաջին հայացքից հուշում է նրա ակնհայտ անփորձության մասին։

Երեկվանից սոցիալական ցանցերում մարդիկ անկեղծորեն քննարկում էին այն հարցը, թե ո՞վ է նոր նախարարը։ Տվյալ դեպքում հնչեցվող հարցադրումն ամենևին էլ վիրավորական չէ. մարդիկ անկեղծորեն ուզում են հասկանալ, թե որ արժանիքների համար է Բադասյանը նշանակվել, կամ ինչ առաքելություն է նա իրականացնելու պատասխանատու պաշտոնում։

Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը ֆունկցիոնալ բազմաշերտ ու շատ կարևոր դերակատարություն ունի ու, ըստ էության, կոչված է ապահովել ադապտացիոն շրջանի օրենսդրական բազան ու ստեղծել դատական նոր համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը։

Արտակ Զեյնալյանը պաշտոնանկ արվեց, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը նրան, ըստ էության, մեղադրում էր անգործության մեջ, իսկ վարչապետն էլ արձանագրեց, որ դատական ռեֆորմի տեմպերի շուրջ որոշակի ներդաշնակության պակաս կար իր ու նախկին նախարարի միջև։

Դա գուցե հենց այդպես է, սակայն այդ պարագայում ի՞նչ տեսլական ունի Բադասյանը, արդյո՞ք նա գալիս է ռեֆորմի իր տեսլականով, թե՞ իր կերպարով մեկն է, որ արդարացնելու է ցանկացած նախաձեռնություն, որ գալու է վարչապետից։

Օրինակ՝ երեկվա իր առաջին կարճ հարցազրույցում անդրադառնալով նրան, թե ինչ տեսակետ ունի դատարանների մուտքերն արգելափակելու ակցիայի մասին՝ Բադասյանը նշել է, որ վարչապետը սպառիչ պարզաբանել է, թե ինչ նպատակ էր հետապնդում ակցիան։ «Կարծում եմ, որ դա դատարանների նկատմամբ ճնշում գործադրելու գործիք չէր, այլ նպատակ ուներ ցույց տալ իշխանության աղբյուրը»,- հավելել է նա:

Այսպիսի ձևակերպումն ուղղակի ապշեցրել էր հատկապես իրավաբաններին ու քաղաքագետներին: Ինքնին հասկանալի է, որ կաբինետի անդամն իրավունք չունի հրապարակավ հակադրվել վարչապետին։

Դա առնվազն կոռեկտ չէ թիմային աշխատանքի տրամաբանության տեսանկյունից, մյուս կողմից՝ նախարարը տեխնիկական պաշտոնյա չէ ու հնարավորություն ունի իր պատասխաններում հստակ ներկայացնել առանձնահատուկ տեսակետ կամ դիվանագիտորեն խուսանավել այն ձևակերպումներից, որոնք միանշանակ ընկալում չունեն մեր հասարակության ու միջազգային հանրության մոտ։

Բադասյանի դեպքում այդպես չի լինելու՝ գոնե առաջին տպավորությամբ։ Նա, ըստ ամենայնի, նախարարի պաշտոնը ստանձնել է ոչ թե ռեֆորմի կոնկրետ ծրագրով, տեսլականով, այլ արդեն իսկ թիմի կողմից մշակված (իսկ ավելի կոնկրետ՝ պահի տակ առաջարկվելիք) քաղաքականության համատեքստում։

Մյուս խնդիրն այն է, որ արդարադատության նախարարն անհրաժեշտաբար պետք է խարիզմատիկ կերպար լինի, որովհետև բարդ է վերահսկել, ղեկավարել մի նախարարություն, որտեղ ընդգրկված են ԴԱՀԿ-ի կամ ՔԿԾ-ի նման բարդ, տարիների ընթացքում կոռումպացված ու կոորպորատիվ շահեր հետապնդող համակարգեր։

Բադասյանի կարծիքով՝ իր տարիքային առանձնահատկությունները որևէ կերպ չեն ազդելու նախարարությունը կառավարելու արդյունավետության վրա:

«Ավելի փոքր տարիքում նաև մասնավոր ոլորտում եմ հաջողություններ ունեցել, մասնավորապես՝ առաջատար փաստաբանական գրասենյակներից մեկում եղել եմ բաժնետեր-գործընկեր ընդամենը մեկ տարվա գործունեությունից հետո: 

Այնպես որ, կարծում եմ, բավական է իմ աշխատանքային փորձն արդարադատության նախարարության համակարգը ղեկավարելու համար, որովհետև մասնավոր ոլորտում աշխատելով՝ ծանոթ եմ թե՛ դատարանների, և թե՛ պետական ոլորտի խնդիրներին»,- ասաց Բադասյանը:

Նորանշանակ նախարարի այս ինքնավստահությունը գուցե ողջունելի է, սակայն միայն այն հանգամանքը, որ նա զբաղվել է Նիկոլ Փաշինյանի կամ Գարիկ Սարգսյանի իրավունքների պաշտպանությամբ, դեռ բավարար չէ հեռուն գնացող մասնագիտական հետևություններ անելու համար։

«Նեղ օրվա ընկերը» բոլոր դեպքերում չէ, որ իրեն կարող է արդարացնել պետական ծառայության մեջ, ու դրանում մենք համոզվել ենք անցած մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում։ Մենք ունենք նախարարներ, մարզպետներ, որոնց միակ արժանիքն, ըստ էության, «քայլելն» է, ու ընդամենը մեկ տարվա կամ նույնիսկ ամիսների ընթացքում նրանց գործունեությունը դարձել է բուռն քննարկումների, նույնիսկ՝ սկանդալների ու հումորի թեմա։

Հիմա արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնել է երիտասարդ մի մասնագետ, որի ծայրահեղ ինքնավստահ հռետորաբանությունը տեղավորվում է հեղափոխական թրենդի մեջ, ու մենք ընդամենը մտավախություն ենք հայտնում, որ կրկնվելու է նույն պատմությունը, ինչն արձանագրվել է հեղափոխության մյուս կադրերի պարագայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ Գյուղատնտեսությունն անկում է ապրել ոչ թե 0,6 տոկոսով, այլ՝ շատ ավելի. Նաիրի Սարգսյան. 1or.am Ինչպե՞ս հարվածել սեփական երկրի վարկանիշին. ԱԱԾ-ի ծառայողական քննությունը Հայաստան իմ առաջիկա այցի ընթացքում կընդունենք մի շարք նոր փաստաթղթեր. Տոկաև Պատմական հայրենիքից հրաժարվելու իրավունք չունենք. Արամ ՊետրոսյանՀերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցի մոտ բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ