Հրայր Թովմասյանը պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա. Նիկոլայ Բաղդասարյան
ՔաղաքականԱյսօր ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն ԱԺ նիստում իր ելույթում հայտարարել էր՝ «Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», նա նաեւ ասել էր, որ ՍԴ-ում երկու դատավոր կա:
Այս հայտարարությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց, որ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:
Հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության նույն դրույթը Հրայր Թովմասյանը այլ կերպ մեկնաբանի, Բաղդասարյանը պատասխանեց.
«Չեմ կարծում Վահե Գրիգորյանը համոզելու խնդիր ունի Հրայր Թովմասյանին: Ուղղակի Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետեւ ինքը հասկացավ, որ ինքն այլեւս ՍԴ-ի նախագահ չէ»:
Տեսանյութը` Shantnews.am-ի