Այգեպարի մոտից կանեփի թուփ էր քաղել ու պահել «07»-ի բեռնախցիկում
ՀասարակությունՀունիսի 21-ին ժամը 23.00-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով, Մաշտոցի փողոցից, ապօրինի թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով բաժին են հրավիրել 29-ամյա մի քաղաքացու:
Ինչպես հայտնում է ոստիկանությունը՝ նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է կանեփանման բույսի թուփ: Երիտասարդը հայտնել, որ այն պատկանում է իրեն, քաղել է Այգեպար բնակավայրի վերջնամասից, իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: