Ժամանակակից աղջիկներն ունեն իրենց առանձնահատկությունները: Իսկ ժամանակակից տղաներին, ինչպես հայտնի է, այնքան հեշտ չէ գոհացնել: Ահա աղջիկների մի քանի պահվածք, որ նյարդայնացնում են նրանց:
Հորոսկոպ, սնահավատություն, գուշակություն: Աղջիկները սիրում են նման բաներ, հաճախ նաև բավականին շատ տարվում դրանցով: Մենք հավատում ենք հորոսկոպներին, փորձում հասկանալ սիրելիի հետ համատեղելիություն՝ ըստ չինական օրացույցի: Դե իսկ տղաները չեն հասկանում նման բաների իմասը: Նրանք ավելի ռեալ են ու կարծում են, որ ոչ մի հորոսկոպ կամ գուշակ ավելի լավ չգիտի իրենց կյանքը, քան հենց իրենք: Փորձեք չափը չանցնել:
Կապրիզներ: Դե աղջիկներն իսկապես չեն կարող առանց դրա: Բայց երբեմն լրջորեն անցնում են չափը, ինչն ուղղակի հունից հանում է տղաներին: