Երբ ադրբեջանցի մարզիկի հետ ես կռվում, ուսերիդ վրա մեծ ծանրություն ես զգում. 16-ամյա բյուրեղավանցին հաղթանակ է գրանցել

Բյուրեղավանցի 16-ամյա Ռուբեն Այվազյանն օրեր առաջ Մոսկվայում կայացած «Մարտ առանց կանոնների» Մոսկվայի գավաթի մրցաշարում հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ: Ծնունդով բյուրեղավանցի երիտասարդն արդեն մի քանի տարի բնակվում է Մոսկվայում եւ հաճախում «Առյուծի սիրտ» սպորտհամալիր:

16-ամյա մարզիկը. «Այժմ Մոսկվայում եմ ապրում: Մեր մարտական ակումբը, որտեղ մարզվում եմ հիմա, կոչվում է Առյուծի սիրտ: Այնտեղ է մարզվում նաեւ մեր օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը, ու մենք բոլորս այդ ակումբից դուրս ենք գալիս Հայաստանի եռագույնի ներքո: Բռնցքամարտով զբաղվել եմ յոթ տարի՝ հայրենի Բյուրեղավանում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել եմ Մոսկվա ու արդեն երկու տարի զբաղվում եմ «մարտ առանց կանոնների» սպորտաձեւով: Բռնցքամարտով զբաղվելու ընթացքում ուենցել եմ 23 մենամարտ, իսկ այս մարզաձեւում՝15: Ընդհանուր 38 մենամարտ, որից 36-ը՝ հաղթանակ, մեկ պարտություն, մեկ ոչ ոքի»,- նշեց Ռուբենը՝ շարունակելով, որ բազմաթիվ առաջնությունների է մասնակցել՝ Մոսկվայի, Ռուսաստանի, Եվրոպայի:

«Ադրբեջանցու հետ մարտը, որ օրեր առաջ հաղթեցի 14:03 հաշվով, կոչվում էր «Մոսկվայի գավաթ» մրցաշար: Առաջին անգամ չեմ մրցում ադրբեջանցի հակառակորդի հետ, Մոսկվայի առաջնության  կիսաեզրափակիչում կրկին հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս:

Ադրբեջանցու հետ մարտը լրիվ տարբերվում է այլ մարտերից: Աստված էի կանչում, որ հակառակորդս լինի ադրբեջանցի ու կրեմ նրան: Երբ որ ադրբեջանցու հետ ես դուրս գալիս, դու ուսերիդ վրա մի ամբողջ ծանրություն ես զգոււմ, որ պետք է ամեն գնով ջախջախես ու հիշելով իմ ախպերներին, ովքեր ընկել են թուրքի գնդակից՝ ես պատրաստ եմ պահել նրանց պատիվը ու հաղթանակած դուրս գալ: Երեք անգամ մասնակցել եմ նաեւ բայեվոյ սամբոյի բաց առաջնության՝ գրավելով առաջին տեղը»,-ազրույցի ընթացքում ասել է Ռուբենը:

Երտասարդն ասում է, որ երազանքներ չունի, ունի նպատակներ ու դրանցից առաջինը UFC-ի գոտուն հասնելն է եւ աշխարհի առաջնությանը հաղթելը: Նաեւ ցանկություն ունի մի օր վերադառնալ հայրենիք ու հայրենի Բյուրեղավանում մարզվել ու մարզել երեխաներին: Իր հաղթանակների համար էլ շնորհակալ է Բյուրեղավանի մարզադպրոցին եւ մարզիչ Հովիկ Անտոնյանին:

Նախկին բռնցքամարտիկն իր բոլոր հաղթանակները նվիրում է ընտանիքին ու հայ ազգին.

«Պարտադիր իմ բոլոր հաղթանակները նվիրում եմ Հայաստանին ու երբ բարձրացնում եմ ու իմ ուսերին է հայոց եռագույնը, դրանք իմ կյանքի ամենաերջանիկ ակնթարթներն են»- ասում է Ռուբենը եւ շարունակում. «սիրում եմ սպորտը, այն մարձազեւը, ինչով որ զբաղվում եմ: Իմ երազանքն է՝ ձեռք բերել մեծ ճանաչում, վերադառնալ հայրենիք ու իմ սիրելի քաղաքում՝ Բյուրեղավանում, հիմնել երեխաների համար սպորտհամալիր, որտեղ նրանք կունենան զբաղմունք եւ կմարզվեն»:

 

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ Մեկ կրա­կո­ցով եր­կու նա­պաս­տակ. «կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի դի­մադ­րու­թյան» պատ­ճառ­նե­րը. «Փաստ» Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
website by Sargssyan