Սոցապնախարարությունը լռում է և գործերը գցում է իրավապահների վրա
ՀասարակությունՍոցապնախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը Orer.am-ին տեղեկացրեց, որ ցանկացած ահազանգ, որը գերատեսչության գործունեությանը կամ ենթակայության տակ գործող կառույցներից որևէ մեկին է վերաբերում իրենք ուղղորդում են իրավապահ մարմիններին, քանի որ նախարությունը նման հարցերին իրավական գնահատական տալու իրավասություն չունի:
«Մենք բազմաթիվ անանուն նամակներ ենք ստանում, որոնք ուղղորդում ենք դեպի իրավապահ մարմիններ: Բացահատումներ ևս եղել են, մասնավորապես մարզային կառույցներում հայտնաբերված խախտումները, բայց մենք, որպես այդպիսին, իրավական գնահատական տալու իրավասություն չունենք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Հարցին, թե խոսքը ոչ թե անանուն նամակի, այլ Հաշվեքննիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին է և այդ մասով արդյո՞ք իրենք լրացուցիչ ուսումնասիրություն իրականացրել են, քանի որ խոսքը բավականին մեծ գումարների անհամապատասխանությանն է վերաբերում՝ընդհանուր առմամբ 15 միլիարդ դրամի մասին է խոսքը, Ս. Մարտիորսյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում նախարարությունն ինքնուրույն քննություն իրականացնելու իրավասություն չունի և այդ բացահայտումը ևս, ամենայն հավանականությամբ կրկին ուղղորդված կլինի իրավապահ մարմիններին:
«Դա է մեր նախարարության մոտեցումը, մենք որևէ ահազանգի կամ նման հրապարակմանը իրավական գնահատական տալ չենք կարող: Ուստի, կարծում եմ, որ այն ևս պետք է որ ուղղորդված լինի համապատասխան իրավական կառույցի, որպեսզի իրենք ուսումնասիրություն կատարեն և գնահատական տան»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Արմինե Գրիգորյան