Ին­տու­ի­ցի­ա­յի նուրբ ար­վես­տը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարծում եմ, որ ամեն տարի առնվազն հինգ տոկոսով մարդկանց եկամուտները պետք է աճեն. ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Հնարավոր է՝ մեկ տարվա մեջ մի փոքր քիչ լինի, մյուս տարվա մեջ՝ մի փոքր շատ»,- նշել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանի այս կարծիքը մի փոքր տարակուսելի է, որովհետև նախարարը խոսում է փորձագիտական մակարդակով, մինչդեռ՝ էկոնոմիկայի նախարարը պետք է ունենար հաստակ հաշվարկներ՝ ենթադրություններ անելու փոխարեն:

Այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարության անդամների մոտ ամեն բան կառուցվում է ինտուիցիայի մակարդակով: Հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ արդարադատության արդեն նախկին նախարար Արտակ Զեյնալ յանը խորհրդարանում հայտարարեց, թե կառավարության կոնկրետ կառուցվածքը ընտրել են՝ ինտուիցիայից ելնելով, այլ խոսքով՝ կառավարության մոտեցման հիմքում ոչ թե կոնկրետ հաշվարկները, վերլուծություններն են եղել, այլ՝ ինտուիցիան:

Հիմա նույն տպավորությունն ենք ստանում էկոնոմիկայի նախարարի պատասխանից, այնպիսի տպավորություն է, որ նա մոտավոր հաշվարկներով կամ գուշակությամբ է խոսում տնտեսության հնարավոր աճի մասին: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում մարդկանց եկամուտների իրական աճ չի եղել, կամ այն այնքան չնչին է եղել, որ զիջել է գնաճին:

Վարչապետն ու նրա նախարարները շարունակ խոսում են տնտեսության աճի ու զարգացման մասին, սակայն ՊՎԾ-ի տվյալները հուշում են միանգամայն այլ միտումների մասին: 

Օրինակ՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում խոշոր բեռնափոխադրումների նվազում է արձանագրվել 48%-ով, ինչը ենթադրում է ներկրումների ու արտահանումների կրճատում: Ներկրումն ու արտահանումը՝ կոնկրետ թվերով, արտացոլում են տնտեսության իրական վիճակը: Եթե դրանք անկում են ապրել, մի փոքր անհասկանալի է, թե ինչի հաշվին է զարգացել տնտեսությունը:

Կամ էլեկտրաէներգիայի օգտագործման ծավալը նվազել է 30%-ով, ինչը դարձյալ տարակուսելի է դարձնում պնդումները տնտեսության աճի կամ զարգացման մասին: Էլեկտրաէներգիան համակարգաստեղծ միավոր է, ու դրա օգտագործման սահմանափակումը նշանակում է տնտեսության ակտիվության անկում: Համենայն դեպս, խոսքն իրական տնտեսության մասին է, ոչ թե թվային մանիպուլ յացիայի, որը կարող է դրական համատեքստ ձևավորել՝ որոշակի ցուցանիշների գծով, որոնք, սակայն, չեն կարող տնտեսության ինստիտուցիոնալ զարգացման վկայություն լինել:

Այս պարագայում հասարակությունն ավելի համապարփակ ու ամբողջական պարզաբանումների անհրաժեշտություն ունի, մանավանդ, երբ տարածաշրջանում կատարվում են իրադարձություններ, որոնք կարող են չեղարկել կառավարության օպտիմիստական կանխատեսումները: Օրինակ՝ կառավարությունում հաշվարկե՞լ են հիմնական ռիսկերը, եթե մեզանից անկախ պատճառներով փակվի հայ-իրանական սահմանը, կամ որոշ ժամանակով դադարի գործել Վերին Լարսի անցակետը: Նույնը վերաբերում է գազի սակագնին: Վերջերս Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ Ռուսաստանը՝ որպես դաշնակից, պետք է նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն՝ ակնարկելով գազի սակագնի հարցում պաշտոնական Երևանի ակնկալիքը:

Բայց սա ընդամենը ցանկություն է, որովհետև Մոսկվայում առաջնորդվում են ոչ թե հումանիստական մղումներով, այլ կոնկրետ հաշվարկներով: Ընդ որում՝ «գազային քաղաքականությունը» Մոսկվայի համար մոտիվացվում է առաջին հերթին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հաշվարկներով, իսկ հայ-ռուսական հարաբերություններն այսօր, մեղմ ասած, հեռու են գոհացուցիչ լինելուց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ինչո՞ւ է Տաթևիկ Կարապետյանը հանդիպել Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչների հետ Հայաստանի և Իսրայելի ՏՏ ընկերությունների միջև կստեղծվի համագործակցության նոր կամուրջ Իրաքում բողոքի ցույցի մասնակիցները փակել են երկրի գլխավոր նավահանգիստ տանող ճանապարհները Արցախում հետախուզվողին գտել են Երեւանում Վլադիմիր Կարապետյանը պարզաբանում է Մովսես Հակոբյանի և նրա տեղակալների ազատումը Դասախոսները հանդիպում են նախարար Արայիկ Հարությունյանի հետ (ուղիղ) Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում Արցախի մայրաքաղաքում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է. գանգուղեղի վնասվածք էր ստացել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ Բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը` արծաթե մեդալակիր Ի՞նչ է պատասխանել Մակրոնը Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբանին «Երեխաներից 2-ը տեղաշորի մեջ էին, էն 2 տղաները բաղնիքում են եղել». Հարեւանները մանրամասներ են պատմում (ֆոտո) Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սոչիում կկատարի հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ ՊՆ-ում կայացել է քննարկում կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ «Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ձյուն է գալու». Սուրենյան Ստեփանակերտում հրդեհի հետևանքով մարդ է մահացել «Ֆրանսիան հետեւում է Քոչարյանի դատավարությանը»․ Քոչարյանի գործով ֆրանսիացի փաստաբանը նամակ է ստացել Մակրոնից Գաբուզյանը հաղթել է Սենթ Լուիսի մրցաշարի նախավերջին տուրում Որոշ մարզերում ունենք ջերմաստիճանի նվազում. Սուրենյան
website by Sargssyan