Ջրային կոմիտեի նախագահի ունեցվածքը՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրով. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ներկայացրել է տվյալներ անշարժ և շարժական գույքի, փոխառությունների, դրամական միջոցների ու եկամուտների մասին:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «NISSAN X-TERRA 4.0» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3118849 ՀՀ դրամ:
Դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա սդրությամբ կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը գոյացել է ստացված փոխառություններից (վարկեր)՝ կազմելով 1 841 329 ՀՀ դրամ: Վարդան Մելքոնյանը ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնել է 2019թ. մարտին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում