Վանաձորյան տնակում դի է հայտնաբերվել
ОбществоՀունիսի 24-ին՝ ժամը 16:56-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-4» թաղամասի թիվ 22 շենքին հարակից տնակի դուռը փակ է, քաղաքացին անգիտակից վիճակում գտնվում է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են տնակի դուռը և հայտնաբերել Մ.Պ.-ի (ծնված 1959 թ.) դին: