Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է այլևս․ Էդուարդ Շարմազանով
ԲլոգՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանi նկատմամբ կալանավորումը կրկին խափանման միջոց ընտրելուն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը:
Սա անթույլատրելի է:
Ռոբերտ Քոչարյանը, իմ խորին համոզմամբ, քաղաքական բանտարկյալ է այլևս»: