Իրանը երբեք պատերազմի չի ձգտել. Ռոհանի

Իրանը երբեք որեւէ մեկի հետ պատերազմի չի ձգտել: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է Mehr-ը: 

Նրա խոսքով՝  Իրանը մշտապես աշխատել է Ֆրանսիայի հետ կայուն, նպատակաուղղված հարաբերությունների հաստատման ուղղությամբ եւ այդպես կշարունակի: Ռոհանին նշել է, որ «անկասկած, միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրսբերումը վնաս է հասցրել ԱՄՆ-ին, Եվրոպային եւ Իրանին, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային շահերին»:

Ռոհանին հավելել է, որ միջուկային համաձայնագրին Իրանի հակվածությունը հիմնված էր տնտեսական շահերի երաշխիքների վրա, ներառյալ՝ բանկային հարցեր եւ նավթի վաճառք, սակայն, ցավոք, դրանք չեն իրականացվել:

«Եթե այդ համաձայնագրի շրջանակում Իրանի շահերը չեն իրականացվում, ապա մենք քայլ առ քայլ կդադարեցնենք մեր պարտավորությունների իրականացումը»,- նշել է Ռոհանին՝ հավելելով, որ համաձայնագիրը վերանայելու շանսեր չկան:

Նա նաեւ ԱՄՆ վարչակազմին մեղադրել է տարածաշրջանում լարվածության համար:

«Ամերիկյան անօդաչու թռչող սարքը խոցվեց մեր պաշտպանական համակարգերի կողմից Իրանի օդային տարածքը խախտելուց հետո: Եթե ամերիկացիները մտադիր են կրկին ներխուժել մեր տարածք, մեր զինված ուժերը պատրաստ են վճռական պատասխան տալ»,- ասել է Իրանի նախագահը:

Մակրոնն ասել է, որ ցավում է համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերման եւ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ «Ֆրանսիան ձգտում է փրկել համաձայնագիրն ու այլ երկրների, հատկապես՝ ԱՄՆ-ին, կոչ անում հետեւել դրան»:

Մակրոնը նշել է, որ բոլոր երկրները պետք է կանխեն տարածաշրջանում լարվածության աճը:

Սկանդալային պաշտոնյան ազատվել է աշխատանքից Հաղորդում տված Վահե Փարազյանը չեչենների հետ միասին հայի է առեւանգել «Սանիթեք» Երևանի քաղաքապետարան փոխհրաձգությունը երկար չի տևի Ավելի լավ է ոչինչ չանել, քան ոչնչացնել տասնամյակներով կառուցածը․ Շարմազանով «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ. այն կգլխավորի Ցոլակյանը Քաղցրաշենցիները համոզված են, որ իրականությունը չեն ներկայացնում Փաշինյանին ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր․ Արծրուն Հովհաննիսյան ՈՒՂԻՂ. Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը Սևանի հարցը դարձել է փակ շղթա, որից դուրս գալու ելքեր առայժմ չկա «Արսենալ»-ը հաղթանակ է տոնել (տեսանյութ) Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել է ավտոճանապարհների նորոգումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՀՈՒԼԻՍԻ)․ Քրիս­տո­նե­ա­կան եկե­ղե­ցին բա­ժան­վել է եր­կու մա­սի՝ կա­թո­լիկ և ուղ­ղա­փառ, Անգ­լի­ա­յում պաշ­տո­նա­պես ար­գել­վել է համ­բուր­վե­լը Սամվել Կարապետյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել Ի՞նչ է կա­տար­վում գո­ղա­կան աշ­խար­հում «Toyota Vitz 1.0», 5 000 000 ՀՀ դրամ ու աշխատավարձից գոյացած եկամուտ․ «Փաստ» «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի ծանր դա­սե­րը. «Փաստ» Երեւանյան բնակարանում դի է հայտնաբերվել Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Միսս Աշխարհի Արմենիա գեղեցկության մրցույթի հաղթող ճանաչվեց Լիանա Ոսկերչյանը 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Հոգեբանական թեստ. Ձեր մազերի երկարության չափը դուք պատահական չեք ընտրում. Այն խոսում է ձեր ներաշխարհի մասին Հռիփսիմե Հակոբյանը նման կարճ շրջազգեստ է հագել ոտքերի ցելյուլիտը ցուցադրելո՞ւ համար Ովքե՞ր են ասպետները՝ սպիտակ ձիով փրկիչնե՞ր, թե՞ մարդասպաններ Անհավատալի է, որ այնքան կանացի ու սեքսուալ Իննա Խոջամիրյանն այսքան կոպիտ, տղայական կարող է լինել (լուսանկարներ) Խոյերի համար օրը բացում է անսահման հնարավորություններ․ հուլիսի 16-ի աստղագուշակը Երիտասարդն իր ընկերուհուն ամուսնության առաջարկություն էր անում, սակայն մի քանի րոպե անց նա մահացավ Մենք ամեն օր խմում ենք սա, չկասկածելով անգամ, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ… Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում կներկայացնի Լիանա Ոսկերչյանը
website by Sargssyan