ՔԿՀ ծառայողներին կհատկացվի ավելի որակյալ հանդերձանք. նախագիծը կառավարության օրակարգում է

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայողներին նոր, ավելի որակյալ ու հարմարավետ հանդերձանք կտրամադրվի: Այս մասին որոշման նախագծի ընդունման հարցն ընդգրկված է կառավարության հունիսի 27-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում:

«Հաշվի առնելով ՀՀ գրեթե բոլոր պետական հատուկ ծառայությունների կողմից նոր հանդերձանքի անցնելու ընթացակարգը և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության գործունեության ընթացքում ծառայողական հանդերձանքի փոփոխության, այն ավելի որակյալ, ներկայանալի և հարմարավետ դարձնելու, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների տարածքային-բնակլիմայական պայմաններին համապատասխանեցնելու պահանջը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշման նախագիծ:

Քրեակատարողական ծառայողի նոր համազգեստին անցումն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նշված նպատակով նախատեսված միջոցների հաշվին: Ուստի, քրեակատարողական ծառայողի նոր համազգեստին անցումն իրականացնելու համար չեն պահանջվի լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Նախագծի ընդունմամբ կփոփոխվի քրեակատարողական ծառայողների հանդերձանքը և այն կդարձվի ավելի որակյալ, ներկայանալի և հարմարավետ, և կկարգավորվեն քրեակատարողական ծառայողի հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի, խորհրդանշանի, տարբերանշանների նկարագրերի, դրանք տրամադրելու կարգի, ժամկետների և պայմանների հետ կապված հարաբերությունները»,- նշված է որոշման նախագծում:

Բողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ) Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում (վիդեո) Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են․ «Փաստ» Մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին նիստն է անցկաց­րել Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումը. Ներկա է Փաշինյանը (ուղիղ) Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հար­ցում ընտ­րեց ՀԱՊԿ-ը Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկար­դա. «Փաստ» «Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը վեր­ջա­ցավ, և այն հետ բե­րել հնա­րա­վոր չէ». «Փաստ» Այսօր Տորթի միջազգային օրն է «Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով». «Փաստ» Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­կե­րե­սայ­նու­թյան սահ­ման­նե­րը. «Փաստ» Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը. «Փաստ» «Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ունե­նա­լու». «Փաստ»
website by Sargssyan