Գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա

Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:

1. Ջղաձգություններ

Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով:

Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա կամ մասնակի՝ դրսևորվելով սպազմով առանձին մկանային խմբում:

2. Գլխացավ

Գլխուղեղի ուռուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածում, որ դա ուռուցքի հետ է կապված:

3. Սրտխառնոց և փսխում

Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:

4. Տեսողության խանգարում

Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:

5. Անձի փոփոխություններ

Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:

6. Խոսքի և լսողության խանգարումներ

Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարծակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:

7. Հիշողության խանգարումներ

Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է:

Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):

8. Թուլություն և մեծ հոգնածություն

Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:

Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:

9. Շարժումների կոորդինացիայի խախտում

Եթե դժվարանում եք քայլելիս հավասարակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:

10. Այլ փոփոխություններ օրգանիզմում

Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերակային ճնշման տատանումներ:

Ամբողջական նյութը՝  այստեղ

 

Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը վերապրած Գունյա Մարկոսյանը Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ Երեւանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Նա տեսաուղերձ է հղել Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ին ու գիտխորհրդին, ապա վերադարձան դասի Եվրո-2020. որակավորման փուլի լավագույն ռմբարկուները «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կկառուցվի Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդով երկրաշարժ «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մաս­նա­կի­ցը հաղ­թող է ճա­նաչ­վել ման­կա­կան «Եվ­րա­տե­սիլ» եր­գի մրցույ­թում Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել ՈՒՂԻՂ. Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողների երթը դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք Ի՞նչ գույք է ձեռք բերել Կոտայքի փոխմարզպետը և ի՞նչ եկամուտներ է հայտարարագրել․ «Փաստ» Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞. «Փաստ» «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Ար­հա­մար­հա­կան վե­րա­բեր­մունք. նպա­տակ չու­նեն հաշ­վի առ­նել ոլոր­տի մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը. «Փաստ» «ՀԺ». Շմոլ գազից մահացած ընտանիքի հայրը Հայաստանում է Լոռիում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր (ֆոտո) «Պետք է հեն­վենք ազ­գա­յին ար­ժեք­նե­րի վրա, մնա­ցած ամեն ինչ կգա ու կգնա, ոչ մի հետք չի թող­նի». «Փաստ» Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Ներդ­րում­նե­րի ցածր մա­կար­դա­կը և ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի դի­սո­նան­սը. «Փաստ»
website by Sargssyan