Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ


Հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում. Արմեն Սարգսյան

Քաղաքական

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։

Խոսելով STARMUS փառատոնի մասին, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շատ հաջող փառատոն է, որը ներկայացնում է 21-րդ դարի արժեքները։ Դրանց նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև իր՝ «Համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագիծը» վերնագրով գրքում, որը լույս կտեսնի շուտով: Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ մարդիկ փոխկապակցված են, իսկ փոխկապակցված աշխարհը դարձել է ժամանակակից կյանքի կարևոր մասը:

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե՝ ինչպե՞ս կարելի է նախկին աշխատանքի ժամանակ ձեռք բերած փորձառության տարրերը կիրառել ներկայիս քաղաքական պաշտոնում, նախագահ Սարգսյանը նշել է, որ այն հայելային կերպով չի անդրադառնում իր իրական կյանքի վրա։ «Իրական կյանքն ապացուցում է իմ տեսությունը, որ մեր կյանքում շատ բաներ կարելի է բացատրել՝ հասկանալով փոխկապակցված տարրական մասնիկների վարքագիծը,- ասել է հանրապետության նախագահը։- Գիտելիքը, որն այս վարքագծի վերաբերյալ ունենք մաթեմատիկայում, կարելի է կիրառել սոցիալական վարքագծի կամ քաղաքականության վրա»։ Մասնավորեցնելով ասելիքը STARMUS -ի օրինակով՝ նախագահ Սարգսյանը հիշել է, թե ինչպես է փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը պատմել, որ երբ նախաձեռնել է փառատոնը, պատկերացում չի ունեցել, թե այն ինչ ավարտ է ունենալու։ «Այսինքն, այստեղ կար անորոշության սկզբունքը, որը կիրառելի է ինչպես քվանտային մեխանիկայի, այնպես էլ, ստացվում է, STARMUS -ի դեպքում»,-ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ փառատոնի մասնակիցները լուրջ մարդիկ են, այդ թվում՝ 10-20 նոբելյան մրցանակակիրներ, ովքեր և երբեք չեն վատնում ժամանակը, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են հատուկ թեմաների՝ մաթեմատիկայից մինչև տեսական ֆիզիկա, գրավիտացիա, աստղաֆիզիկա, աստղագիտություն, կենսաբանություն, քիմիա և այլն։ «Այս մարդիկ գալիս են փառատոնին, քանի որ սա է նոր աշխարհը,-ասել է Արմեն Սարգսյանը։ -Դրա ամենապարզ բացատրությունը կարող եմ բերել մի օրինակով։ 30-40 տարի առաջ ես հետազոտություն էի իրականացնում հարաբերական աստղաֆիզիկայում, իրականացնում նեյտրոնային աստղի բարդ մոդելավորում։ Երբ անում էի այդ մոդելավորումը, անհրաժեշտ էր համակարգիչ օգտագործել: Սակայն 40 տարի առաջ ամենահզոր անձնական համակարգիչը 10 կիլոբայթանոց էր։ Այսօր իրական ժամանակում այդ մոդելավորումը կարող ես ունենալ և անգամ ցույց տալ մարդկանց, ու դա պարզապես հիանալի է։

Երկրորդ կետը, որ կարևոր է, գիտությունը կրկին հանրաճանաչ դարձնելն է։ Երբ ես երիտասարդ էի, ոգևորված էի մարդու՝ տիեզերք թռչելու գաղափարով։ Հայաստանը նախկին Խորհրդային Միությունում շատ առաջադեմ երկիր էր, որն ուներ էլեկտրոնային արագացուցիչ, Բյուրականի աստղադիտարան և այլն։ Գիտնական լինելը շատ գրավիչ էր»։ Մեր օրերում, նախագահի խոսքով, շատ գրավիչ է ծրագրավորողի մասնագիտությունը: «Սակայն ապագան ծրագրավորումը չէ, ապագան բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորումն է, արհեստական բանականությունը, մեծ ծավալի տվյալների կառավարումը,-ասել է Հայաստանի նախագահը։- Ուստի, որպեսզի երիտասարդ անհատը ոգևորված լինի զբաղվել դրանով, պետք է ստեղծել ոգևորություն: Իսկ ո՞րն է ոգևորելու ավելի լավ ճանապարհը, քան այսպիսի փառատոնը, որտեղ հիասքանչ երաժիշտներ, արտիստներ են, ովքեր սիրում են գիտությունը, որտեղ հիանալի գիտնականներ են, ովքեր սիրում են արվեստը, և մեծ տիեզերագնացներ, ովքեր գիտության դեսպաններն են, քանի որ նրանք թռչում են սարքերով, որոնց հեղինակը մեծն գիտնականներն են»:

Կարո՞ղ են տիեզերական ծրագրերը դեռ ունենալ նույն ազդեցությունը, ինչ խորհրդային ծրագրերը գործեցին ԽՍՀՄ-ի երեխաների վրա։ Անդրադառնալով լրագրողի այս հարցադրմանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է, որ երեխաները կամ առհասարակ հասարակությունը կարող է ոգևորվել նաև այլ բաներով: «Մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում առողջապահության ոլորտում, որի մասին երեսուն տարի առաջ չէինք էլ կարող երազել,-ասել է Արմեն Սարգսյանը։- Այս առաջադիմությունը շատ ավելի ֆենոմենալ կլինի, երբ կիրառենք արհեստական բանականությունը, որը կօգնի ավելի լավ հասկանալու ԴՆԹ-ն ու դրա վարքագիծը, հասկանալու մեր սեփական տիեզերքը, որը մեր մարմնում է, մեր ուղեղի մեջ։ Մեծ հայտնագործություններ կան կենսաբանության, արհեստական բանականության ոլորտում, որոնք կոգևորեն երեխաներին։ Դա ինձ էլ է ոգևորում։ Ես իսկապես հավատացած եմ, որ մարդ ապրում է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտումներ է անում, սովորում, արարում»։

ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»