«Վի­ճա­կագ­րա­կան հե­ղա­փո­խու­թյու­նը» շա­րու­նակ­վում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճ է գրանցել. ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Մայիս ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.3%»,մասնավորապես գրել է նա:

Հայաստանի փոխվարչապետն, ըստ էության, էքսկլ յուզիվ բացահայտումներ չի արել ու մեջբերել է վիճակագրական թվեր, որոնք երեկ հրապարակել է Վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով 2019թ. հունվար-մայիսի մակրոտնտեսական ցուցանիշները։

Ուշագրավ է, որ նման թվեր, որպես կանոն, հպարտությամբ ներկայացնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ձեռքբերումների մասին։ Այս անգամ Փաշինյանն այդ կարևոր «առաքելությունը» զիջել կամ վերապահել է իր տեղակալին։ Թերևս կարող ենք ենթադրել, որ վարչապետն իր համար այլևս ակտուալ չի համարում տնտեսական հեղափոխության թեման՝ կենտրոնանալով արդարադատության համակարգում խոստացված հեղափոխության վրա, որի բովանդակությունն, իհարկե, առայժմ սահմանափակվում է դատարանների մուտքերն արգելափակելու օպերացիայով, ԲԴԽ անդամների հրաժարականների «շքերթով» ու Վահե Գրիգորյանի «ինքնահռչակումով»՝ որպես ՍԴ նախագահ։

Կամ էլ՝ կարող ենք այլ հետևություն անել, որն, ի դեպ, ավելի արժանահավատ է թվում։ Չի բացառվում, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այլևս չի հավատում տնտեսական հեղափոխությանը։ Այս ենթադրությունն ավելի հիմնավոր է թվում, որովհետև անցած մեկ տարում մարդկանց եկամուտների իրական ավելացում տեղի չի ունեցել, ինչքան էլ Փաշինյանն ու նրա կառավարության անդամները հակառակը պնդեն:

Ի վերջո, մարդկանց բարեկեցության ցուցիչը ոչ թե վիճակագրական թվերն են, որոնք ակնհայտորեն մանիպուլ յատիվ բնույթ ունեն, այլ նրանց սառնարանների պարունակությունը։

Ի դեպ, եթե խոստումներին ու վիճակագրությանը հավատալու լինեինք, ապա դեռ նախորդ իշխանության տարիներին Հայաստանը պետք է դառնար տարածաշրջանի ֆինանսական կենտրոն կամ Սինգապուր։ Նախկին վարչապետները նույնպես ներկայացնում էին գեղեցիկ թվեր, որոնք նույնիսկ վկայում էին զարգացման ավելի մեծ տեմպերի մասին։ Տնտեսական հեղափոխություն կոչվածը շատ նման է այդ խոստումներին, եթե նույնիսկ տնտեսության ակտիվության երկնիշ թվեր ներկայացվեն։

Պարադոքսալ է, որ տնտեսական հեղափոխության մասին խոսում է մի կառավարություն, որը անցած մեկ տարվա ընթացքում չի փոխել անգամ տնտեսության կառուցվածքը, իսկ նախօրեին ընդունված Հարկային օրենսգիրքը կիսատ ու վիճահարույց լուծումների համախումբ է։

Երեկվա հոդվածում գրել էի, սակայն Ավինյանի գրառումից հետո դարձյալ կատարեմ նույն հարցադրումները։ Ինչի՞ հաշվին է ակտիվացել տնտեսությունը, եթե սահմանափակվել է ներկրումների ու արտահանումների ծավալը։ Նույնիսկ տնտեսագիտությունից հեռու մարդու համար է ակնհայտ, որ սրանք ցուցանիշներ են, որոնք իրապես բնութագրում են տնտեսության վիճակը։ Կամ՝ ինչպե՞ս է պատահում, որ խիստ «ակտիվացած» տնտեսությունը ավելի պակաս էլեկտրաէներգիա է ծախսում։

Ի դեպ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, որի մասնագիտական ունակությունները կասկածի տակ չեն դնում անգամ նրա ընդդիմախոսները, արդեն հեգնանքով է խոսում կառավարության ներկայացրած վիճակագրական ցուցանիշների մասին։ «Հիշեցնեմ, 2019թ. հունվար-ապրիլը 2018-ի հունվար-ապրիլի նկատմամբ 7.1% էր։ Հարց՝ սա հնարավո՞ր է։

Նրան, ով նման բան կապացուցի, խոստանում եմ առաջարկել Նոբել յան մրցանակի նոմինանտ տնտեսագիտության ասպարեզում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բագրատյանը։

Իհարկե, անհեթեթությունը կարող է հասնել նրան, որ հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ամենաերկարակյաց վարչապետը մեղադրվի «հակահեղափոխական» տեսակետ արտահայտելու մեջ՝ նույն տրամաբանությամբ, ինչպես պիտակավորվում են այս իշխանությանը քննադատող բոլոր գործիչներն ու մասնագետները։ Սակայն դրանից իրականությունը չի փոխվում. եթե անգամ ամբողջ հասարակությունը մեղադրվի «հակահեղափոխական» տրամադրություններ ունենալու մեջ, Հայաստանի տնտեսությունն ոչ միայն հեղափոխական, այլ նույնիսկ՝ որակական զարգացում չի ապրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Բողոքի բազմահազարանոց ցույց՝ Մոսկվայում (ուղիղ) Վթար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց Կառավարությունը կոմպրոմիսի չի գնալու. Նիկոլ Փաշինյանը՝ Իջևանի իրադարձությունների մասին Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք. Փաշինյանը՝ Գյումրիում (վիդեո) Դատարանն արդեն 24 օր չի քննում Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը Ավտոմեքենան վաճառել է, իսկ դրամական միջոցներն ավելացել են․ «Փաստ» Մեքենավարը բեռնատար գնացքով վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացուն. վերջինը տեղում մահացել է Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈՒԼԻՍԻ)․ Խորհր­դա­րա­նն իր առա­ջին նիստն է անցկաց­րել Մեկնարկել է «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» բիզնես ֆորումը. Ներկա է Փաշինյանը (ուղիղ) Հա­յաս­տա­նը Եվ­րո­մի­ու­թյան և ԵԱՏՄ-ի մի­ջև ընտ­րու­թյան հար­ցում ընտ­րեց ՀԱՊԿ-ը Հա­յաս­տա­նցի մաս­նա­գետն ար­տերկ­րում դա­սա­խո­սու­թյուն կկար­դա. «Փաստ» «Իշ­խա­նու­թյունն այ­լևս օգ­տա­կար ոչինչ չի կա­րող անել. իշ­խա­նու­թյան ժամ­կե­տը վեր­ջա­ցավ, և այն հետ բե­րել հնա­րա­վոր չէ». «Փաստ» Այսօր Տորթի միջազգային օրն է «Այլ ան­ձի փաս­տաթղ­թե­րով վար­կեր ձև­ա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում բան­կի կամ վար­կա­յին կազ­մա­կեր­պու­թյան աշ­խա­տակ­ցի հետ հա­մա­ձայ­նեց­ված կար­գով». «Փաստ» Վար­չա­պե­տին մո­լո­րեց­նո՞ւմ են. պար­զու­նա­կու­թյան ու մա­կե­րե­սայ­նու­թյան սահ­ման­նե­րը. «Փաստ» Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի` ձի­ով քայ­լը. «Փաստ» «Խորհր­դատ­վա­կան կար­ծիք­նե­րը իրա­վա­կան հե­տև­անք­ներ են ունե­նա­լու». «Փաստ»
website by Sargssyan