Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է


Ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու ան­տա­գո­նիզմ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աղմկոտ դատավարությունները լինելու են մեր կյանքի անբաժանելի մասն առաջիկա առնվազն մի քանի տարիների ընթացքում։ Այդ բազմաշերտ գործընթացների տարբեր փուլերում կարող են լինել թե՛ կալանավորումներ և թե՛ ազատ արձակումներ ու արդարացումներ, դատարանների հասկանալի կամ անհասկանալի որոշումներ։ Այսպիսին է մեր իրականությունը, ու կարծում եմ՝ պետք է խուսափել դատական այս կամ այն իրադարձությունը ճակատագրական կամ շրջադարձային համարելու մոլուցքից։

Գուցե զարմանալի թվա, բայց կարծում ենք՝ այս կամ այն դատավորի սուբյեկտիվությունից, նույնիսկ՝ սխալից ոչ պակաս վտանգավոր են այն միտումները, որ այս օրերին նկատում ենք մեր հանրային, քաղաքական կյանքում։

Անտագոնիզմն ու փոխադարձ ոչնչացման մուլուցքը հասել են վտանգավոր եզրագծի։ Քաղաքականությունը փոխակերպվել է լիակատար գզվռտոցի, երբ օրակարգը ձևավորում են Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցներն ու նույնքան մոլի հակառակորդները, անվերապահ պաշտողներն ու անվերապահ ատողները։ Բոլոր առաջնորդների «վկաների» ու «հակավկաների» համար Հայաստանի «ոսկեդարը» ամփոփվում է իրենց կումիրի պաշտոնավարման շրջանով, իսկ դրանից առաջ ու հետո միայն դժբախտություններ են ու խավար։ Չի գործում որևէ բանական փաստարկ, բացատրություն, որ Հայաստանի նորագույն պատմությունը չի կարող այսպես մասնատվել, «սեփականաշնորհվել»։ Երբ պետությունը չի ունենում միասնական քաղաքական պատմություն, ապա մշտապես խարխափում է անցյալի դժնդակ հորձանուտում՝ ապագայի օրակարգ ձևակերպելու անկարողությամբ։

Հայաստանում երբեք չի եղել անհանդուրժողականության այսպիսի մթնոլորտ, երբ յուրաքանչյուր խումբն ունի իր «ճշմարտությունը», ու դրանից դուրս բոլորը ենթարկվում են պարսավանքի կամ անեծքի։

Անտագոնիզմի նման իրավիճակում տեղ չունի իրական, մրցակցային քաղաքականությունը, որը ենթադրում է կոմպրոմիսներ, երկխոսություն, նույնիսկ համաձայնություններ՝ ոչ պոպուլիստական հենքով։ Նման իրավիճակում չի կարող լինել քաղաքական մրցակցություն, ծրագրային պայքար։ 

Անտագոնիզմը խժռում է նաև սահմանադրական կարգավորումները, այն ամենն, ինչը կոչվում է իրավական պետություն։ Նույն դատավորը կարող է լ յումպենի կողմից «կախաղանի» արժանանալ, երբ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում, իսկ օրեր անց «հերոսանալ»՝ նրան կրկին փակելով։ ՍԴ դատավորը կարող է ինքնահռչակվել՝ որպես դատարանի նախագահ, ու բոլորն անխռով հետևում են իրավական այս «բեսպրեդելին»՝ ծափողջույններով կամ հայհոյանքներով։ Իրավական այս «բեսպրեդելը» շուտով ծնելու է սահմանադրական լրջագույն ճգնաժամ։

Բայց ամենածանրը հոգեբանական, մտածողության այն թույնն ու չարությունն է, որ գնալով կուտակվում է մեր հասարակության տարբեր շերտերի մեջ՝ հայհոյանքով, անեծքով, որևէ մեկի մահը ցանկանալով, հիվանդ մարդու վիճակով կամ որևէ մեկի դանակահարությամբ ուրախանալով, ով էլ նա լինի: Այս վիճակը գնալով խորանում է, ու դա հաղթահարելը չափազանց ծանր է լինելու, եթե շուտափույթ եզրակացություններ չարվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին