Չորս բնակարան, մեկ հողամաս, ավտոտնակ և հասարակական նշանակության շինություն. «Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ նախագահի օգնական Թամարա Իկնոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Թ. Իկնոյանը հայտարարագրել է չորս բնակարան, մեկ հողամաս, ավտոտնակ և հասարակական նշանակության շինություն:
Նախագահի նորանշանակ օգնականի դրամական միջոցների, փոխառությունների, շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 6 176 373 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 1 731 929 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից: Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը բաժնում էլ նշված է 4 444 444 ՀՀ դրամ եկամտի մասին:
Թամարա Իկնոյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական է նշանակվել 2019 թվականի փետրվարին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում