Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն  ուղղված բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ:

Արցախում համահայկական ճամբար կկազմակերպվի Դատարանը կրկին մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը ԱԺ-ում ունենք տրանսգենդերության քարոզ, իսկ վարչապետն էլ վարկաբեկում է Արցախի հերոսներին. Շարմազանով ՆԱՏՕ-ն տիեզերքը կճանաչի ռազմական գործունեության ոլորտ Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում բացվել է ֆրանսերենի դասասենյակ Ճապոնիայի հարավում ատոմակայանի վառելիքաձող են գտել Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա Արտակարգ դեպք Երեւանում. բժիշկներին հաջողվել է փրկել տան 7 անդամների կյանքը. Նրանց թվում է մեկ տարեկան երեխա Պարտության պատասխանատուն Արթուր Վանեցյանն է. 9։1 խաղի համար պետք է բացատրություն տան. Արեն Մկրտչյան Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատարանն ընդմիջում հայտարարեց Հայաստանի էներգահամակարգի զարգացման պլանը նախատեսում է փակել ՀԱԷԿ-ը մինչեւ 2027 թվականը Օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Ալավերդի քաղաքի երեք բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ գողություն կատարելու համար Մանչինին` Հայաստանի ընտրանու նկատմամբ 9:1 հաշվով հաղթանակի մասին Հիվանդանոցից փախուստի դիմած դատապարտյալը գաղութում հայտնի է «Մաուգլի» մականվամբ. ինչպես են ընթանում որոնումները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Վինսենթ վան Գոգի դիմանկարն աճուրդում վաճառվել է 71,5 միլիոն ԱՄՆ դոլարով Երկու միլիոնից ավելի դիտում. Գալուստյանի նոր ամպլուան Ողբերգական դեպք Բագրատաշենի մաքսատանը. բեռնատար Volvo-ի տակ հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի ցանկությունը անհետացել է, և նա սկսել է համընթաց քայլել ամերիկյան սփյուռքի հետ
website by Sargssyan