ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կհամագործակցի staff.am-ի հետ
ОбществоՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և staff.am կարիերայի հարթակի միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով բարձրացնել լայն շրջանակների իրազեկվածությունը պետական մարմիններում առկա թափուր պաշտոնների մասին։
«Հայաստանում աշխատաշուկայի զարգացումը և աջակցությունը պետական մարմիններին լավագույն մասնագետներին հավաքագրելու գործում staff.am առաջնահերթություններից մեկն է հանդիսանում։ Մենք այժմ նաև մշակում ենք տեխնոլոգիական լուծում պետական բոլոր մարմինների աշխատանքները staff.am հարթակի առանձին բաժնում ներկայացնելու համար, ինչի շնորհիվ պետական մարմինների աշխատանքներով հետաքրքրված քաղաքացիները կարող են անմիջապես ծանոթանալ աշխատատեղերի պահանջներին և իրենց դիմումը ներկայացնել staff.am-ի միջոցով», - նշեց staff.am համահիմնադիր Վահե Ավետիսյանը։
ՀՀ ԿԳ ՄՍ նախարարության աշխատակազմի գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնող Սամվել Մուրադյանը նշեց, որ այս հուշագիրը մեկ քայլ առաջ է մրցունակ և արհեստավարժ մասնագետներին պետական համակարգում ներգրավելու առումով։ Առաջիկայում նախատեսվում է համագործակցություն նաև մյուս նախարարությունների և պետական մարմինների հետ, թափուր աշխատաեղերը մեկ վայրում ներկայացնելու և աշխատանք փնտրողներին օգնելու համար։