Ինչո՞ւ է աղմկում Զարուհի Փոստանջյանը

Ի սկզբանե պարզ էր, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի քաղաքական կարիերան չի կարող երկար շարունակվել: Նա այն խարիզմատիկ կերպարը չէ, որի հետևից կարող են լայն մասսաները գնալ ու նրան դարձնել քաղաքական դեմք: Բայց, պարզվում է, որ նա չի ուզում եղածի հետ հաշտվել: Այդ պատճառով էլ ժամանակ առ ժամանակ փորձում է իր մասին հիշեցնել, բոլորին ցույց տալու համար, որ ինքը դեռ չի սպառվել:

Նրա կողքից գնաց նաև միակ հավատարիմ կուսակից Մարինա Խաչատրյանը, ով նունպես հասկացավ, որ Փոստանջանն այն կերպարը չէ, որի վրա կարելի է հենվել: Հիմա, երբ նման մանր-մունր կուսակցությունների պահանջարկ այլևս չկա, երբ երկիրը սկսել է որոշ ուղղություններով դրական քայլերով առաջ շարժվել, երբեմնի աղմկահարույց ու բավական կոնֆլիկտային Փոստանջյանը, որոշել է մեդիայի միջոցով հասարակության ուշադրությունն իր կողմը հրավիրել, սակայն՝ ապարդյուն:

Նրա ամենամեծ բազան մեկ-երկու առանց հստակ հիմնավորման, օդում պտտվող լուրեր են և ուրիշ ոչինչ: Այսպիսին է այսօրվա որոշ կուսակցությունների ամենամեծ ու ծանրակշիռ քայլը: Մինչդեռ, սեփական ռեյտինգը չփոշիացնելու համար կարելի էր ավելի հեռատես լինել, որն արդեն այլ խոսակցության թեմա է:

Հիմա հասարակության հիշողությունից չփոշիանալու համար իրենց ըննդիմադիր հռչակածները սկսել են բոլորին քննադատել: Եվ ամենևին էլ կապ չունի, թե այն հիմնավո՞ր է, թե՞ պարզապես օրվա սրտի հովանք, բայց որ անպտուղ քննադատությունը դարձել է սեփական աչքում կայանալու միջոց՝ միանշանակ է: Բայց, ինչպես հայտնի է, պոկերում օգտագործված խաղաքարտերը երկրորդ անգամ չեն օգտագործվում:

Եվ որքան էլ ցավոտ լինի, իշխանափոխության ժամանակ քննությունից կտրված քաղաքական գործիչները դժվար թե կրկին կարողանան իրենց կարևորությունը լավ գնով վաճառել այս կամ այն անցորդին: Այնպես, որ լավ կլինի, որ քաղաքական անկանխատեսելի վարքագիծ դրսևորած գործիչները մի քիչ դադար տան, ոչ թե անվերջ հիշեցնեն իրենց քաղաքական ֆիասկոների մասին:

Արմինե Գրիգորյան

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ մարզերում «Աթլետիկոն» ուժեղ էր «Օսասունայից» (տեսանյութ) Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) Մարմնի 90 տոկոս այրվածքներով Այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել միջին տարիքի մի տղամարդ Օֆելի Քոչարյան. Հեղափոխական տոնածառը (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից) ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը Մի քանի հարց մեր իշխանություններին. Շարմազանով Սահ­մա­նա­փա­կու­մը՝ առայժմ Ռու­սաս­տա­նի մի նահանգում «Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին «Սա­հա­կյանց» ստու­դի­ա­յի պատ­մու­թյու­նը «վար­կա­բե­կիչ ապա­ցույց­ներ» հայ­թայ­թե­լու պատ­մու­թյուն­նե­րի շար­քից է Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետեւ Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն. Ռուբեն Հայրապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հա­յաս­տա­նում բաց­վել է առա­ջին բա­ցօ­թյա սա­հա­դաշ­տը ԱՄՆ Սե­նա­տի կող­մից Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նու­մը ճա­նա­պարհ է բա­ցում. «Փաստ» Օրվա խորհուրդը Կոռուպցիոն ռիսկերն այսօր էլ առկա են. «Փաստ» Ապարան-Քուչակ եւ Սեւան-Ծաղկունք ավտոճանապարհներին մեքենաներ են մնացել ձյան մեջ «Հա­յաս­տա­նում բո­լոր աս­պա­րեզ­նե­րում պրո­ֆե­սի­ո­նա­լիզ­մին պա­տե­րազմ է հայ­տա­րար­ված. ջար­դում են պե­տու­թյու­նը». «Փաստ» Մեղավորների փնտրտուք. ովքե՞ր են հաջորդները. «Փաստ» Kia-ն գրանցել է նոր լոգոտիպ
website by Sargssyan